ՀՀ Արմավիրի մարզի Խոյ համայնքի Արագած բնակավայրում է գտնվում Սուրբ Ստեփանոս եկեղեցին, որը վերակառուցվել է 2023 թվականին։
Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցին, գտնվում է ՀՀ Արմավիրի մարզի Խոյ համայնքի Արշալույս գյուղում։
Սուրբ Աստվածածին եկեղեցին կառուցվել է 1907 թվականին Խրիմյան Հայրիկի օրհնությամբ։ Գոյություն ունի պատմականորեն ձևավորված ու սերնդե-սերունդ փոխանցվսծ մի ավանդություն, որի համաձայն Սուրբ Մարիամ Աստվածամոր գդալը գտնվում է եկեղեցու կառուցման տեղում։
Եկեղեցին կառուցումավարտվել է 1909 թվականին որին հաջորդել է եկեղեցու օծման արարողությունը։ Եկեղեցին օծվել է Մատթեոս Բ Կոստանդնապոլսեցի Իզմիրլյան Կաթողիկոսի կարգադրությամբ, իսկ օծման արարողությանը մասնակցել են 2 եպիսկոպոս, 3 վարդապետ, 2 քահանա, սարկավագներ և դպիրներ։
Սուրբ Ստեփանոս եկեղեցին գտնվում է ՀՀ Արմավիրի մարզի Խոյ համայնքի Դողս բնակավայրում։ Գյուղի սրբատեղին՝ Սբ. Ստեփանոս եկեղեցին, 17-րդ դարից ի վեր իր շուրջ է համախմբել համայնքը: Խորհրդային իշխանության տարիներին այն էականորեն վնասվել է: Այսօր նորոգված և վերաօծված Սուրբ Ստեփանոսը հրավիրում է իր կամարներից ներս:
ՀՀ Արմավիրի մարզի Խոյ համայնքի Շահումյան բնակավայրի Սուրբ Մարիամ Աստվածածին եկեղեցին հանդիսանում է Հայ Առաքելական Եկեղեցու կարևոր կառույցներից մեկը։
Սուրբ Մարամ Աստվածածին եկեղեցին կառուցվել է 1800-ական թվականների վերջին, 1930-ական թվականներին ավերակների վերածված Սուրբ Աստվածածին բազիլիկ եկեղեցու հարևանությամբ։
Եկեղեցին օծվել է 2010 թվականին Արմավիրի թեմի առաջնորդ Տեր Սիոն եպիսկոպոս Ադամյանի ձեռամբ։ Եկեղեցու տարածքը կառուցապատվել և պարսպապատվել է, տեղադրվել են խաչքարեր՝ նվիրված Հայոց եղեռնի զոհերի, Սպիտակի երկրաշարժի զոհերի և Արցախյան ազատամարտում զոհված ազատամարտիկների հիշատակին, կառուցվել է հովվատուն։ Սուրբ Մարիամ Աստվածածին եկեղեցումտեղի են ունենում կրոնական ծիսակարգեր, տոնակատարություններ ու նշում են կարևոր ազգային տոները։ Այս եկեղեցին շատ կարևոր դեր է խաղում Շահումյան գյուղի կրոնական կյանքում, ինչպես նաև մշակութային ու համայնքային գործունեության մեջ։
Եկեղեցին կառուցվել է Շահումյան համայնքի բնակիչ, մոսկվաբնակ Կարեն Հովհաննիսյանի աջակցությամբ։
Եկեղեցու շինարարն է Նվեր Սարգսյանը, ճարտարապետը՝ Էդիկ Գրիգորյանը։
Սուրբ Աննա եկեղեցին, որը գտնվում է ՀՀ Արմավիրի մարզի Խոյ համայնքի Աղավնատուն բնակավայրում, հանդիսանում է Հայ Առաքելական Եկեղեցու նորակառույց սրբավայրերից մեկը։ Այն կառուցվել է բարերար Վահան Ավագյանի նախաձեռնությամբ և օծվել 2012 թվականի հոկտեմբերի 21-ին։ Եկեղեցու օծման արարողությունը ղեկավարել է Արմավիրի թեմի առաջնորդ Տեր Սիոն եպիսկոպոս Ադամյանը։ Օծման ընթացքում սուրբ սեղանը, խորանի սյուները և մկրտության ավազանը նվիրվեցին Ավետարանիչների անուններին։
Եկեղեցու բակում տեղադրված են 17 խաչքարեր, որոնք պատրաստվել են քանդակագործ Ռուբեն Նալբանդյանի կողմից։ Խաչքարերը վկայում են հայկական արվեստի և մշակույթի հարուստ ժառանգության մասին։ Բացի այդ, Վահան Ավագյանի աջակցությամբ գյուղում բարեկարգվել են փողոցները, անցկացվել գիշերային լուսավորություն, ինչը նպաստել է գյուղի առօրյա պայմանների բարելավմանը։
Այս եկեղեցին ոչ միայն հոգևոր կենտրոն է, այլ նաև համայնքի համախմբման ու մշակութային կարևոր վայր, որտեղ տեղի են ունենում տոնական և ծիսական միջոցառումներ։
Facebook
Location on Google Maps
YouTube