Ղեկավարվելով <<Տեղական ինքնակառավարման մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդհոդվածի առաջին մասի 24-րդկետով, <<Նորմատիվ իրավական ակտերի մասին>> 37-րդ հոդվածի 1-ին կետովհաշվի առնելով այն, որ բնակելի տունը և բնակելի նշանակության օժանդակ շենք-շինությունները բավարարում են <<Հայաստանի Հանրապետության համայնքների վարչական տարածքներում իրավունք հաստատող փաստաթղթերը չպահպանված անհատական բնակելի տների կարգավիճակի մասին>> ՀայաստանիՀանրապետության օրենքի 1-ին և 2-րդ հոդվածների պահանջները, բնակելի տունը և շենք-շինությունները կառուցվել են մինչև 2001 թվականի մայիսի 15-ը, հողամասը ընդգրկված չէ Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 60-րդ հոդվածով նախատեսված սահմանափակումների ցանկում, կառույցները չեն հակասում քաղաքաշինական նորմերը և չեն առաջացնում սերվիտուտ, չեն գտնվում ինժեներատրանսպորտային օբյեկտների օտարման կամ անվտանգության գոտիներում և սեփականության իրավունքի ճանաչումը չի սահմանափակում այլ անձանց իրավունքները, հիմք ընդունելով այն, որ Արմավիրի մարզի Խոյ համայնքի Գեղակերտ գյուղի բնակիչ Հելբերտ Սուրիկի Կարապետյանը դիմել է Արմավիրի մարզի Խոյ համայնքի Գեղակերտ գյուղի Մ․ Մաշտոցի փողոց թիվ 85 բնակելի տուն /04-087-0049-0008 կադաստրային ծածկագիր /հասցեում գտնվող իրեն պատկանող / ըստ օրենքի ժառանգության իրավունքի վկայագիր 2024 թվականի սեպտեմբերի 25-ի սեղանամատյան 8096 / 0,1 հա հողամասի և նրա վրա կառուցված բնակելի տան և բնակելի նշանակության օժանդակ շենք-շինությունների նկատմամբ իրավունքները վերականգնելու խնդրանքով.
ՈՐՈՇՈՒՄ ԵՄ՝
1.Վերականգնել Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Խոյ համայնքի Գեղակերտ գյուղի Մ․ Մաշտոցի փողոց թիվ 85 բնակելի տուն /04-087-0049-0008 կադաստրային ծածկագիր /գույքային միավորների նկատմամբ քաղաքացի Հելբերտ Սուրիկի Կարապետյանի /ծնված 17.07.1950թ․/գույքային իրավունքները՝ ճանաչելով նրա սեփականության իրավունքը օրինական 0,0944 հա փաստացի օգտագործվող հողամասի վրա կառուցված բնակելի տան և բնակելի նշանակության օժանդակ շենք-շինությունների նկատմամբ / բնակելի տուն՝ 164,9 ք/մ մակերեսով կառուցված 1975թ., բնակելի տուն՝ 176,4 ք/մ մակերեսով կառուցված 1981թ., օժանդակ շինություն՝ 32,3 ք/մ մակերեսով կառուցված 1975թ., ցախանոց՝ 21,3 ք/մ մակերեսով կառուցված 1975թ., լողավազան՝ 6,5 ք/մ մակերեսով, կառուցված 1985թ․, ծածկ՝ 7,9 ք/մ մակերեսով կառուցված 1985թ., ծածկ՝ 5,3 ք/մ մակերեսով կառուցված 1985թ. և ջերմոց՝ 324,7 ք/մ մակերեսով կառուցված 1981 թ./։
2.Շենք-շինությունների մակերեսները ենթակա են ճշտման համապատասխան որակավորում ստացած անձի կողմից:
3.Առաջարկել Հայաստանի Հանրապետության Կադաստրի կոմիտեին գրանցել Հելբերտ Սուրիկի Կարապետյանի սեփականության իրավունքը սույն որոշման 1-ին կետում նշված հողամասի, հողամասում առկա բնակելի տան, բնակելի նշանակության օժանդակ շենք-շինությունների նկատմամբ և տրամադրել անշարժ գույքի սեփականության իրավունքի գրանցմանվկայական:
4. Արմավիրի մարզի Խոյ համայնքի Գեղակերտ գյուղի 04-087-0049-0008 կադաստրային ծածկագրով հողամասին տալ նոր հասցե՝ Արմավիրի մարզ Խոյ համայնք գյուղ Գեղակերտ, Մ․ Մաշտոցի փողոց թիվ 85 բնակելի տուն:
5.Ուժը կորցրած ճանաչել համայնքի ղեկավարի 2024 թվականի սեպտեմբերի 30-ի << Բնակելի տան եվ բնակելի նշանակության օժանդակ շինությունների նկատմամբ գույքային իրավունքները վերականգնելու, հողամասի նկատմամբ սեփականության իրավունքը ճանաչելու մասին>> թիվ 962-Ա որոշումը:
6.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման պահից: