Այսօր: Հինգշաբթի, 5 Դեկտեմբերի 2024թ.
Խոյի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 1
ՀՀ ԱՐՄԱՎԻՐԻ ՄԱՐԶԻ ԽՈՅ ՀԱՄԱՅՆՔ
Ավագանու որոշման նախագծեր N 139-Ա
 
Դիտել Ավագանու որոշումները

Զեկ. ՆԵԼԼԻ ՊԵՏՐՈՍՅԱՆ

ՆԱԽԱԳԻԾ
Խոյ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ

2024 թվականի N_
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐՄԱՎԻՐԻ ՄԱՐԶԻ ԽՈՅ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆՈՒ ԱՆԴԱՄ ՌՈԲԵՐՏ ՀՈՎՍԵՓՅԱՆԻ՝ ԱՎԱԳԱՆՈՒ 2024 ԹՎԱԿԱՆԻ ԱՌԱՋԻՆ ՆՍՏԱՇՐՋԱՆԻ ՆԻՍՏԵՐԻՑ ԵՎ ՔՎԵԱՐԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՑ ԲԱՑԱԿԱՅԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 42-րդ կետով, Խոյ համայնքի ավագանու կանոնակարգի դրույթներով, հաշվի առնելով այն փաստը, որ Խոյ համայնքի ավագանու կողմից գումարված 2024 թվականի առաջին նստաշրջանի նիստերից և քվեարկություններից բացակայելու պատճառների վերաբերյալ Խոյի համայնքապետարանի աշխատակազմի քարտուղարի 2024 թվականի սեպտեմբերի 27-ի ծանուցմամբ ներկայացված ժամկետում Ռոբերտ Հովսեփյանի կողմից ներկայացվել է համապատասխան փաստաթղթեր՝ բացատրագիր 2024 թվականի 1-ին նստաշրջանի գումարված ավագանու նիստերից բացակայության հարցը հարգելի համարելու վերաբերյալ, ՄՎԿ հայկական կարմիր խաչի ընկերության «Գրացիա» միջազգային վերականգնողական կենտրոն ՍՊԸ կողմից 2024 թվականի հոկտեմբերի 1-ի ներկայացված թիվ 192 և թիվ 193 տեղեկանքները, չնայած որ Խոյ համայնքի ավագանու նիստերից բացակայելու պատճառների մասին Ռոբերտ Հովսեփյանը երբևէ չի տեղեկացրել համայնքապետարանի աշխատակազմի քարտուղարին, ինչն արձանագրվել է նաև գումարված նիստերի վերաբերյալ կազմված ավագանու նիստերի արձանագրություններում

ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻՆ ՈՐՈՇՈՒՄ Է`

1. Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Խոյ համայնքի ավագանու կողմից 2024 թվականին գումարած առաջին նստաշրջանի ընթացքում 2024 թվականի փետրվարի 13-ի, ապրիլի 12-ի, մայիսի 17-ի, հունիսի 21-ի, հունիսի 26-ի ավագանու նիստերից ու քվեարկություններից Խոյ համայնքի ավագանու անդամ Ռոբերտ Հովսեփյանի բացակայությունները համարել հարգելի:




ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐԻ ՏԵՂԱԿԱԼ                       
ՎԱՐԱԶԴԱՏ ԱՆՏՈՆՅԱՆ


Նախագիծ կազմող ՆԵԼԼԻ ՊԵՏՐՈՍՅԱՆ
Կից փաստաթղթեր՝
(505.13 Կբ)
Նախագծի քննարկման արձանագրությունը
 
Նիստ


ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ, Արմավիրի մարզ, Խոյ համայնք, գ․Գեղակերտ, Մ․Մաշտոցի 30
060888999
khoy.community@gmail.com
Պաշտոնական էլ. փոստ` 53004214@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԽՈՅԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 210
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner