Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 7-րդ հոդվածով, <<Տեղական ինքնակառավարման մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի առաջին մասի 42-րդ կետով, <<Նորմատիվ իրավական ակտերի մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքի 36-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով, 37-րդ հոդվածի 1-ին կետով,հիմք ընդունելով Տիգրան Արայի Գևորգյանի 2024 թվականի մարտի 28-ի դիմումը․
ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻՆ ՈՐՈՇՈՒՄ Է՝
1. Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Խոյ համայնքի Արշալույս գյուղի վարչական տարածքում գտնվող, Տիգրան Արայի Գևորգյանի սեփականությունը հանդիսացող, 04-021-0097-0076 կադաստրային ծածկագրով 1,0 հա գյուղատնտեսական նպատակային նշանակության, վարելահողը փոփոխել արդյունաբերության, ընդերքօգտագործման և այլ արտադրական նշանակության, գյուղատնտեսական արտադրական օբյեկտների գործառնական նշանակության հողերի կատեգորիայի՝ գյուղատնտեսության մթերքի պահեստ և ջերմոց կառուցելու նպատակով։
2․ Փոփոխման արդյունքում առաջացած հողամասի համար վճար չի սահմանվում։
3․ ՈՒժը կորցրած ճանաչել Խոյ համայնքի ավագանու 2024 թվականի ապրիլի 12-ի <<Հողամասի նպատակային նշանակությունը փոփոխելու մասին>> թիվ 37-Ա որոշումը։
4․ Սույն որոշումն ուժի մեջ մտնում ընդունման պահից։