Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 18-րդ կետով, «Տեղական տուրքերի ու վճարների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 8-րդ, 9–րդ, 10-րդ, 11-րդ, 12-րդ, 13-րդ և 14-րդ հոդվածներով, «Աղբահանության և սանիտարական մաքրման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 14–րդ հոդվածով, «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 6–րդ հոդվածով և հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության գլխավոր քարտուղարի 2023 թվականի նոյեմբերի 30-ի թիվ /27․4/50905-2023 թ․ գրության՝ պետական փորձագիտական եզրակացությունը․
ԽՈՅ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻՆ ՈՐՈՇՈՒՄ Է՝
1. Սահմանել Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Խոյ համայնքի վարչական տարածքում 2024 թվականի համար տեղական տուքերի դրույքաչափերը` համաձայն հավելված 1-ի:
2․ Սահմանել Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Խոյ համայնքի վարչական տարածքում 2024 թվականի տեղական վճարների, ինչպես նաև օրենքով չներառված տեղական վճարների տեսակները եվ դրույքաչափերը համաձայն հավելված 2-ի:
3․ Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից և տարածվում է 2024 թվականի հունվարի 1-ից ծագած հարաբերությունների վրա: