Ծնվել է 1986թ. օգոտսոսի 22-ին Արմավիրի մարզի Արագած գյուղում:
2003թ. ավարտել է Էջմիածնի Ներսիսյան վարժարանը:
2006-2007թթ. եղել է Արմավիրի մարզի Արագած գյուղում USAID-ի հիմնադրված «Արագածի երիտասարդական գործողությունների ակումբի» նախագահ:
2007-2008թթ. ծառայել է ՀՀ զինված ուժերում:
2007թ. սովորել է Երեւանի պետական համալսարանի տնտեսագիտության ֆակուլտետում, մասնագիտությամբ տնտեսագետ:
2007թ. (փետրվար-հունիս) եղել է Էջմիածնի քաղաքապետարանի վերահսկողության բաժնի երկրորդ կարգի մասնագետ:
2008 թվականին ՀՀ ՊՆ-ի կողմից պարգևատրվել է «Քաջարի մարտիկ» կրծքանշանով։
2008-2010թթ.՝ Էջմիածնի քաղաքապետարանի ֆինանսական բաժնի առաջին կարգի մասնագետ:
2010-2014թթ.՝ ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի նախագահի օգնական:
2013 թվականից Գյումրու «Երիտասարդական նախաձեռնությունների կենտրոն» հկ պատվավոր անդամ է:
2013 թվականին ասնակցել է Շվեդիայում կայանալիք «T.A.L.K» միջազգային երիտասարդական փոխանակման ծրագրին
2014-2016թթ.՝ ՀՀ էներգետիկայի եւ բնական պաշարների նախարարի օգնական: 2017-2018թթ.՝ «Մոբայլ Սենթր Արթ» ՍՊԸ մենեջեր:
2016 թվականին Իռլանդիայում մասնակցել է երիտասարդական ոլորտի քաղաքականությամբ զբաղվող կազմակերպությունների ուսումնական այցին։
2018թ. օգոստոս - 2019թ. հունվար՝ Էջմիածին համայնքի ղեկավարի տեղակալ:
2018-2020 ԱԺ պատգամավոր է ընտրվել «Իմ քայլը» կուսակցությունների դաշինքի թիվ 6 ընտրատարածքի տարածքային ընտրական ցուցակով:
2020-2021 թթ. Արմավիրի մարզպետի տեղակալ:
2021 թվականի դեկտեմբերի 5-ին տեղական ինքնակառավարման մարմինների համամասնական ընտրակարգով ընտրությունների արդյունքում ընտրվել է ՀՀ Արմավիրի մարզի Խոյ համայնքի ղեկավար: