Ղեկավարվելով <<Տեղական ինքնակառավարման մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի առաջին մասի 24-րդ կետով, <<Նորմատիվ իրավական ակտերի մասին>> 37-րդ հոդվածի 1-ին կետով, Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 188-րդ հոդվածով, Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի մայիսի 18-ի N 912-Ն որոշմամբ հաստատված կարգի դրույթներով, <<Անշարժ գույքի հարկով հարկման նպատակով անշարժ գույքի շուկայական արժեքին մոտարկված կադաստրային գնահատման կարգը սահմանելու մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքով, հաշվի առնելով կադաստրի կոմիտեում հաշվառված, չափագրման տվյալների մուտքագրման 2023YRRTWL, ծածկագիրը և հիմք ընդունելով Ջիվան Պողոսի Գրիգորյանի և Շուշիկ Պողոսի Գրիգորյանի դիմումը՝ իրենց պատկանող Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Խոյ համայնքի Աղավնատուն գյուղի Ն․ Մաթևոսյան պողոտա 17 բնակելի տուն հասցեում կառուցված ինքնակամ շինությունները օրինականացնելու համար, կառույցը չի հակասում քաղաքաշինական նորմերը և չի առաջացնում սերվիտուտ, չի գտնվում ինժեներատրանսպորտային օբյեկտների օտարման կամ անվտանգության գոտիներում, սեփականության իրավունքի ճանաչումը չի սահմանափակում այլ անձանց իրավունքները, համապատասխանում է համայնքային նշանակության քաղաքաշինական համալիր ծրագրերի նախատեսված գոտիներում գտնվող կառույցների՝ ծրագրի պայմաններին.
ՈՐՈՇՈՒՄ ԵՄ`
1. Օրինականացնել քաղաքացիներ Ջիվան Պողոսի Գրիգորյանին և Շուշիկ Պողոսի Գրիգորյանին սեփականության իրավունքով պատկանող Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Խոյ համայնքի Աղավնատուն գյուղի Ն․ Մաթևոսյան պողոտա 17 բնակելի տուն հասցեում գտնվող /իրավունքի պետական գրանցման վկայականի N 04022014-04-0009 / 04-006-0056-0004 կադաստրային ծածկագրով 0,1427 հա փաստացի օգտագործվող հողամասի վրա կառուցված ընդամենը 376,7 քմարտաքինմակերեսովինքնակամշինությունները, / 119,8 քմ մակերեսով բնակելի տուն, կառուցված՝ 2013թ., 5,6 քմ մակերեսով մառան, կառուցված՝ 2013թ․/, 176,2 քմ մակերեսով բնակելի տուն, կառուցված՝ 2019թ․/, 2,7 քմ մակերեսով մատուռ, կառուցված՝ 2013թ․/ և 2,5 քմ մակերեսով զուգարան, կառուցված՝ 2013թ․/, ինչպես նաև առկա է 1 բացված դուռ, իսկ 69,9 քմ մակերեսով ծածկը, կառուցված՝2022թ․/ թողնել ինքնակամ։
2. Ինքնակամ կառույցների օրիկանացման համար սահմանված վճարը կազմում է 372131 /երեք հարյուր յոթանասուներկու հազար հարյուր երեսունմեկ / ՀՀ դրամ։
3. Որոշման ընդունման օրվանից օրինականացման համար սահմանված վճարը Ջիվան Պողոսի Գրիգորյանը /անձնագիր՝ AR0292533, տրված 15.05.2017թ, 057–ի կողմից/ և Շուշիկ Պողոսի Գրիգորյանը/անձնագիր՝ AT0308482, տրված 18.11.2019թ, 057–ի կողմից/պետք է 60-օրյա ժամկետում վճարի Արմավիրի մարզի Խոյ համայնքի վարչական եկամուտների 900325188150 հաշվեհամարին՝ 372131 /երեք հարյուր յոթանասուներկու հազար հարյուր երեսունմեկ / ՀՀ դրամ, չվճարելու դեպքում որոշումը համարել ուժը կորցրած:
4.Սույն որոշումից բխող գույքային իրավունքները ենթակա են գրանցման Հայաստան Հանրապետության կադաստրի կոմիտեի կողմից:
5.Ուժը կորցրած ճանաչել համայնքի ղեկավարի 2024 թվականի հունիսի 12-ի <<Ինքնակամ կառուցված շինությունն օրինականացնելու մասին>> թիվ 550-Ա որոշումը:
6.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման պահից: