Այսօր: Երկուշաբթի, 20 Մայիսի 2024թ.
Խոյի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 84
ՀՀ ԱՐՄԱՎԻՐԻ ՄԱՐԶԻ ԽՈՅ ՀԱՄԱՅՆՔ
Համայնքի ղեկավարի որոշման նախագիծ
 
Դիտել Համայնքի ղեկավարի որոշումները

ՆԱԽԱԳԻԾ



07 մայիսի 2024 թ.

ԲՆԱԿԵԼԻ ՏԱՆ ԵՎ ԲՆԱԿԵԼԻ ՆՇԱՆԱԿՈՒԹՅԱՆ ՕԺԱՆԴԱԿ ՇԻՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՆԿԱՏՄԱՄԲ ԳՈՒՅՔԱՅԻՆ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԸ ՎԵՐԱԿԱՆԳՆԵԼՈՒ ՀՈՂԱՄԱՍԻ ՆԿԱՏՄԱՄԲ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԻՐԱՎՈՒՆՔԸ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով       <<Տեղական ինքնակառավարման մասին>>      Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդհոդվածի առաջին մասի 24-րդկետով, հաշվի առնելով այն, որ բնակելի տունը և բնակելի նշանակության օժանդակ շենք-շինությունները բավարարում են <<Հայաստանի Հանրապետության համայնքների վարչական տարածքներում իրավունք  հաստատող փաստաթղթերը չպահպանված անհատական բնակելի տների կարգավիճակի  մասին>> ՀայաստանիՀանրապետության օրենքի 1-ին և 2-րդ հոդվածների պահանջները,  բնակելի  տունը և շենք-շինությունները կառուցվել են մինչև 2001 թվականի մայիսի 15-ը, հողամասը ընդգրկված չէ Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 60-րդ  հոդվածով նախատեսված սահմանափակումների ցանկում, կառույցները չեն հակասում  քաղաքաշինական նորմերը և չեն առաջացնում սերվիտուտ, չեն գտնվում  ինժեներատրանսպորտային օբյեկտների օտարման կամ անվտանգության գոտիներում և սեփականության  իրավունքի  ճանաչումը  չի  սահմանափակում այլ անձանց իրավունքները, հիմք ընդունելով այն, որ Արմավիրի մարզի Խոյ համայնքի Դաշտ գյուղի բնակիչ Կարմեն Գևորգի Մամիկոնյանը դիմել է  Արմավիրի մարզի Խոյ համայնքի Դաշտ գյուղի Բարեկամության  փողոց թիվ 18 կիսանկուղ / 04-037-0009-         կադաստրային ծածկագիր /հասցեում  գտնվող իրեն պատկանող / ըստ օրենքի ժառանգության իրավունքի վկայագիր 17042024թ սեղանամատյան 2195 և 17042024թ սեղանամատյան 2196 / 0.0600 հա հողամասի և նրա վրա կառուցված բնակելի տան և բնակելի  նշանակության օժանդակ շենք-շինությունների նկատմամբ իրավունքները վերականգնելու  խնդրանքով.

ՈՐՈՇՈՒՄ  ԵՄ՝

1.Վերականգնել Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Խոյ համայնքի Դաշտ գյուղի Բարեկամության  փողոց թիվ 18 կիսանկուղ / 04-037-0009-       կադաստրային ծածկագիր /գույքային միավորների նկատմամբ քաղաքացի Կարմեն Գևորգի Մամիկոնյանի /ծնված 19.09.1964թ/ գույքային իրավունքները՝ ճանաչելով նրա սեփականության  իրավունքը   օրինական 0.0600 հա փաստացի օգտագործվող հողամասի վրա կառուցված բնակելի տան և բնակելի նշանակության օժանդակ շենք-շինությունների նկատմամբ / բնակելի նկուղ՝  53,0ք/մ մակերեսով կառուցված 1989թ ։

2.Շենք-շինությունների մակերեսները ենթակա են ճշտման համապատասխան  որակավորում  ստացած անձի կողմից:

3.Առաջարկել Հայաստանի Հանրապետության Կադաստրի կոմիտեին գրանցել Կարմեն Գևորգի Մամիկոնյանի սեփականության  իրավունքը  սույն  որոշման  1-ին  կետում  նշված  հողամասի,  հողամասում  առկա բնակելի տան, բնակելի նշանակության օժանդակ շենք-շինությունների նկատմամբ և  տրամադրել անշարժ գույքի սեփականության իրավունքի գրանցման  վկայական:

4.
 Արմավիրի մարզի Խոյ համայնքի Դաշտ գյուղի 04-037-0009-    կադաստրային ծածկագրով հողամասին տալ նոր հասցե՝ Արմավիրի մարզ Խոյ համայնք գյուղ Դաշտ,  Բարեկամության  փողոց թիվ 18 կիսանկուղ:

5.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման պահից:


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ԱՐԳԻՇՏԻ ՄԵԽԱԿՅԱՆ


Նախագիծ կազմող(ներ)
Կից փաստաթղթեր՝
Փաստաթուղթ՝



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ, Արմավիրի մարզ, Խոյ համայնք, գ․Գեղակերտ, Մ․Մաշտոցի 30
060888999
khoy.community@gmail.com
Պաշտոնական էլ. փոստ` 53004214@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԽՈՅԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2081
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner