Այսօր: Երկուշաբթի, 20 Մայիսի 2024թ.
Խոյի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 23
ՀՀ ԱՐՄԱՎԻՐԻ ՄԱՐԶԻ ԽՈՅ ՀԱՄԱՅՆՔ
Ավագանու որոշման նախագծեր N 62-Ա
 
Դիտել Ավագանու որոշումները

ՆԱԽԱԳԻԾ 62-Ա


Զեկ. ԱՐԳԻՇՏԻ ՄԵԽԱԿՅԱՆ

ԳՈՒՄԱՐ ՀԱՏԿԱՑՆԵԼՈՒ ԵՎ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆՈՒ 2024 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 15-Ի ԹԻՎ 29-Ա ՈՐՈՇՄԱՆ 4-ՐԴ ԿԵՏՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով <<Տեղական ինքնակառավարման մասին>> Հայաստանի Հանրապետության  օրենքի 18-րդ հոդվածի առաջին մասի 7-րդ կետով, «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի  Հանրապետության օրենքի 36-րդ հոդվածի  1-ին կետի 1-ին ենթակետով, 37-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով ,  հիմք ընդունելով   «Իքս Դրայվ»   ՍՊԸ   տնօրեն Ա   Սարաջյանի   կողմից  2023 թվականի նոյեմբերի 1-ին տրված տեղեկանքը   և   համայնքի  ղեկավարի  առաջարկությունը․

                                  

                                      ՀԱՄԱՅՆՔԻ   ԱՎԱԳԱՆԻՆ  ՈՐՈՇՈՒՄ   Է՝

1.Հայաստանի Հանրապետության  Արմավիրի  մարզի  Խոյ  համայնքի թվով 15 միջնակարգ դպրոցներ հաճախող 2023-2024 ուսումնական տարին ավարտողներին   «Վերջին  դաս» միջոցառման համար հատկացնել  1990000  /մեկ միլիոն ինը հարյուր իննսուն  հազար/ ՀՀ դրամ գումար՝համաձայն հավելվածի:  

2Հայաստանի  Հանրապետության  Արմավիրի  մարզի Խոյ  համայնքի  բնակիչ, զինակոչիկ՝  Արտյոմ Վանուշի Մկրտչյանին  /փոխանցել ծնող՝ Նարինե Ներսեսի Փիլիպոսյանին/  «Իքս Դրայվ»   ՍՊԸ     երթևեկության գումարը փոխհատուցելու     համար  հատկացնել 8600 / ութ հազար վեց հարյուր/ ՀՀ դրամ   գումար։  

3ՈՒժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Խոյ համայնքի ավագանու 2024 թվականի մարտի  15-ի «Գումար հատկացնելու մասին» թիվ 29-Ա որոշման 4-րդ կետը։ 


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ԱՐԳԻՇՏԻ ՄԵԽԱԿՅԱՆ


Նախագիծ կազմող ԶԱՐՈՒՀԻ ԹՈՐՈՍՅԱՆ
Կից փաստաթղթեր՝
(14.36 Կբ)
Նախագծի քննարկման արձանագրությունը
 
Նիստ


ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ, Արմավիրի մարզ, Խոյ համայնք, գ․Գեղակերտ, Մ․Մաշտոցի 30
060888999
khoy.community@gmail.com
Պաշտոնական էլ. փոստ` 53004214@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԽՈՅԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2081
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner