Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետով , հիմք ընդունելով համայնքի ղեկավարի առաջարկությունը. ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻՆ ՈՐՈՇՈՒՄ Է՝
1.Տալ համաձայնություն Հայաստանի Հանրապետության Արմավիր մարզի Խոյ համայնքին սեփականության իրավունքով պատկանող Գեղակերտ գյուղի վարչական տարածքում գտնվող L=378.7մ, L=698.5մ և L=1362.2մ գազատարը անհատույց օգտագործման իրավունքով տրամադրելու <<Գազպրոմ Արմենիա>> փակ բաժնետիրական ընկերությանը՝ շահագործման նպատակով։ |