Ղեկավարվելով ՀՀ հողային օրենսգրքի 7-րդ հոդվածով, <<Տեղական ինքնակառավարման մասին>> ՀՀ օրենքի 18-րդ հոդվածի առաջին մասի 42-րդ կետով և հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզպետի 2023 թվականի օգոստոսի 17-ի թիվ 01/14/05794-2023 գրությամբ ներկայացված ՀՀ վարչապետի 2009 թվականի դեկտեմբերի 22-ի N 1064-Ա որոշմամբ ստեղծված ՀՀ համայնքների քաղաքաշինական ծրագրային փաստաթղթերի մշակման աշխատանքները համակարգող միջգերատեսչական հանձնաժողովի N 2/փ-245 եզրակացությունը և Լյուդվիկ Ֆարամազի Եղիազարյանի դիմումը.
ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻՆ ՈՐՈՇՈՒՄ Է`
1. Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Խոյ համայնքի Ամբերդ գյուղի վարչական սահմաններում գտնվող Լյուդվիկ Ֆարամազի Եղիազարյանի, Գոհար Գուրգենի Եղիազարյանի, Լուսինե Լյուդվիկի Եղիազարյանի, Արայիկ Լյուդվիգի Եղիազարյանի, Սերոբ Լյուդվիկի Եղիազարյանի սեփականություն հանդիսացող գյուղատնտեսական նպատակային նշանակության 04-008-0108-0010 կադաստրային ծածկագրի 0,72 հա վարելահողը փոխել արդյունաբերության, ընդերքօգտագործման և այլ արտադրական նշանակության գյուղատնտեսական արտադրական օբյեկտների հողամաս կատեգորիայի /ջերմոց, ջրավազան, տնտեսական շինություն/:
2. ՈՒժը կորցրած ճանաչել ՀՀ Արմավիրի մարզի Խոյ համայնքի ավագանու 2022 թվականի սեպտեմբերի 13-ի 106-Ա որոշումը։ |