Ղեկավարվելով ՀՀ հարկային օրենսգրքի 230-րդ հոդվածի երրորդ մասով, <<Տեղական ինքնակառավարման մասին>> ՀՀ օրենքի 18-րդ հոդվածի առաջին մասի 42-րդ կետով, հիմք ընդունելով բնակիչներից ստացված դիմումները և համայնքի ղեկավարի առաջարկությունը. ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻՆ ՈՐՈՇՈՒՄ Է`
1. Սահմանել անշարժ գույքի հարկի տույժերի գծով արտոնություն Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Խոյ համայնքի վարչական տարածքում գտնվող գյուղատնտեսական նշանակության հողեր ունեցող ֆիզիկական անձանց նկատմամբ՝ համաձայն հավելվածի:
2․ Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման պահից։ |