Այսօր: Շաբաթ, 7 Դեկտեմբերի 2024թ.
Խոյի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 119
ՀՀ ԱՐՄԱՎԻՐԻ ՄԱՐԶԻ ԽՈՅ ՀԱՄԱՅՆՔ
Ավագանու որոշման նախագծեր N 56-Ա
 
Դիտել Ավագանու որոշումները

Զեկ. ԼՅՈՒԴՎԻԿ ՀԱԿՈԲՅԱՆ

ՆԱԽԱԳԻԾ
Խոյ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ

2024 թվականի N_
ՀՈՂԱՄԱՍԻ ՆՊԱՏԱԿԱՅԻՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅՈՒՆԸ ՓՈՓՈԽԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 7-րդ հոդվածով, <<Տեղական ինքնակառավարման մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի առաջին մասի 42-րդ կետով, <<Նորմատիվ իրավական ակտերի մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքի 36-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով,  37-րդ հոդվածի 1-ին կետով,հիմք ընդունելով Տիգրան Արայի Գևորգյանի 2024 թվականի մարտի 28-ի դիմումը 

   ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻՆ ՈՐՈՇՈՒՄ Է՝

1. Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Խոյ համայնքի Արշալույս գյուղի վարչական տարածքում գտնվող,  Տիգրան Արայի Գևորգյանի  սեփականությունը հանդիսացող, 04-021-0097-0076 կադաստրային ծածկագրով 1,0 հա գյուղատնտեսական նպատակային նշանակության, վարելահողը փոփոխել  արդյունաբերության, ընդերքօգտագործման և այլ արտադրական նշանակության, գյուղատնտեսական արտադրական օբյեկտների գործառնական նշանակության հողերի կատեգորիայի՝  գյուղատնտեսության մթերքի պահեստ  և ջերմոց կառուցելու նպատակով։

  2 Փոփոխման արդյունքում առաջացած հողամասի համար վճար չի սահմանվում։

3․ ՈՒժը կորցրած ճանաչել Խոյ համայնքի ավագանու 2024 թվականի ապրիլի 12-ի <<Հողամասի նպատակային նշանակությունը փոփոխելու մասին>> թիվ 37-Ա որոշումը։


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ                       
ԱՐԳԻՇՏԻ ՄԵԽԱԿՅԱՆ


Նախագիծ կազմող ԼՅՈՒԴՎԻԿ ՀԱԿՈԲՅԱՆ
Կից փաստաթղթեր՝
Նախագծի քննարկման արձանագրությունը
 
Նիստ


ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ, Արմավիրի մարզ, Խոյ համայնք, գ․Գեղակերտ, Մ․Մաշտոցի 30
060888999
khoy.community@gmail.com
Պաշտոնական էլ. փոստ` 53004214@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԽՈՅԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 210
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner