Ղեկավարվելով <<Տեղական ինքնակառավարման մասին>> ՀՀ օրենքի 18-րդ հոդվածի առաջին մասի 7-րդ կետով, հիմք ընդունելով <<Հակոբյաններ համահայկական կենտրոն>>-ի տնօրեն Ս․Հակոբյանի 2023 թվականիհունվարի 11-ի գրությունը և համայնքի ղեկավարի առաջարկությունը. ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻՆ ՈՐՈՇՈՒՄ Է՝
1. Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Խոյ համայնքի՝ թվով չորս, գյուղերի միջնակարգ դպրոցներում գործող նախակրթարանների դաստիարակներին աշխատավարձ հատկացնելու նպատակով տրամադրել գումար՝ համաձայն հավելվածի:
2․ «Հակոբյաններ Համահայկական Կենտրոնի» կողմից կազմակերպվող խոշոր շրջագայությանը դեպի Դուբայ ընդգրկված Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Խոյ համայնքի դպրոցների թվով 15 լավագույն աշակերտների համար փոխանցել յուրաքանչյուրին՝ 254400 /երկու հարյուր հիսունչորս հազար չորս հարյուր/ ՀՀ դրամ, ընդամենը՝ 3816000 /երեք միլիոն ութ հարյուր տասնվեց հազար/ ՀՀ դրամ։
3․Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման պահից։ |