Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի առաջին մասի 42-րդ կետով, հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Խոյ համայնքի բնակիչներ՝ Սպարտակ Հովհաննեսի Սարգսյանի, Սարգիս Արմանի Վիրաբյանի, Արտակ Թելմանի Մկրտչյանի, Անդրանիկ Համլետի Կարապետյանի դիմումներըևհամայնքիղեկավարիառաջարկությունը․
ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻՆ ՈՐՈՇՈՒՄ Է՝
1․Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Խոյ համայնքի Դողս գյուղի բնակիչ՝ Սպարտակ Հովհաննեսի Սարգսյանին միանվագ տրամադրել 100000 /մեկ հարյուրհազար/ ՀՀ դրամ ֆինանսական աջակցություն՝ քամու արագությունը չափող <<wind speed and direction smart sensor>>սարքը ձեռք բերելու համար:
2․Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Խոյ համայնքի Մոնթեավան գյուղի բնակիչ՝ Սարգիս ԱրմանիՎիրաբյանին միանվագ տրամադրել 100000 / մեկ հարյուր հազար/ ՀՀ դրամ ֆինանսական աջակցություն՝ Ռուսաստանի Դաշնությունում Գրեփլինգի միջազգային մրցաշարին մասնակցելու համար։
3․Հայաստանի ՀանրապետությանԱրմավիրիմարզիԽոյհամայնքիՇահումյան գյուղի բնակիչ՝ Արտակ Թելմանի Մկրտչյանին միանվագ տրամադրել 100000 /մեկ հարյուրհազար/ ՀՀդրամ ֆինանսական աջակցություն, որդին՝ Հովհաննես Արտակի Մկրտչյանը, Հունաստանում Գրեփլինգի Եվրոպայի տասնհինգ տարեկանների առաջնությանը մասնակցելու համար։
4․Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Խոյ համայնքի Հայթաղ գյուղի բնակիչ՝ Անդրանիկ Համլետի Կարապետյանին միանվագ տրամադրել 100000 /մեկ հարյուրհազար/ ՀՀ դրամ ֆինանսական աջակցություն՝ որպես ծանրորդ 2024 թվականի ամառային օլիմպիական խաղերին մասնակցելու համար։
5․Ֆինանսական աջակցության վճարումը կատարել Խոյ համայնքի բյուջեի սոցիալական ֆոնդի միջոցների հաշվին: |