Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 7-րդ հոդվածով, <<Տեղական ինքնակառավարման մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի առաջին մասի 42-րդ կետով, հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Խոյ համայնքի Ծիածան գյուղի բնակիչներ՝ Ցոլակ Մերուժանի Քերոբյանի, Մարջանիկ Մերուժանի Վարդանյանի, Մերուժան Ցոլակի Վարդանյանի և Իռա Ժորժիկի Վարդանյանի 2023 թվականի դեկտեմբերի 1-ի դիմումը․ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻՆ ՈՐՈՇՈՒՄ Է՝
1. Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Խոյ համայնքի Ծիածան գյուղի վարչական տարածքում գտնվող, Ցոլակ Մերուժանի Քերոբյանի, Մարջանիկ Մերուժանի Վարդանյանի, Մերուժան Ցոլակի Վարդանյանի և Իռա Ժորժիկի Վարդանյանի սեփականությունը հանդիսացող, նպատակային նշանակությունը՝ գյուղատնտեսական, 04-053-0623-0009 կադաստրային ծածկագրի 0,36 հա վարելահողը փոխադրել արդյունաբերության, ընդերքօգտագործման և այլ արտադրական նշանակության, գյուղատնտեսական արտադրական օբյեկտների գործառնական նշանակության հողերի կատեգորիայի՝ ջերմոց կառուցելու նպատակով։
2․ Փոփոխման արդյունքում առաջացած հողամասի համար վճար չի սահմանվում։ |