Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին>> օրենքի 18-րդհոդվածի 1-ինմասի 42-րդկետով, առաջնորդվելով 12.08.2013թ. թիվ 42-Ն « «Նախադպրոցական ուսումնականհաստատություններում երեխաների սննդի կազմակերպմանը ներկայացվող հիգիենիկ պահանջներ» N 2.3.1-01-2013 «Սանիտարական կանոնները և նորմերը հաստատելու մասին» Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարի հրամանով և նպատակ ունենալով ապահովել մանկապարտեզ հաճախող երեխաներին որակյալ, բարձր կալորիականությամբ և էկոլոգիապես մաքուր սննդամթերքով՝ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻՆ ՈՐՈՇՈՒՄ Է
1. Հաստատել սույն որոշման թիվ 1 հավելվածով ներկայացված Խոյ համայնքի ենթակայության նախադպրոցական ուսումնական հաստատություններում երեխաներին տրվող սննդամթերքի անվանացանկը և մեկ երեխայի համար մեկ օրվա ընթացքում նախատեսված սննդամթերքի չափաբաժնի ծավալը: |