Ղեկավարվելով <<Տեղական ինքնակառավարման մասին>> ՀՀ օրենքի 18-րդ հոդվածի առաջին մասի 7-րդ կետով և հիմք ընդունելով Հայաստանի Համայնքների միության 2022 թվականի մայիսի 31-ի թիվ ԵՆ-3105/0692 գրությունը և համայնքի ղեկավարի առաջարկությունը. ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻՆ ՈՐՈՇՈՒՄ Է՝
1. Ֆրանսիայի Լիոն քաղաքում կազմակերպվող հայ-ֆրանսիական ապակենտրոնացված համագործակցության 4-րդ համաժողովին և ուղեկցող միջոցառումներին Խոյ համայնքի ներկայացուցչի՝ Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Խոյ համայնքի ղեկավար Արգիշտի Մեխակյանի մասնակցության, 2022թ. հունիսի 27-ից առ հուլիսի 3-ը ճամփորդության և կեցության ծախսերի համար հատկացնել 1 մլն 232 հազար 350 ՀՀ դրամ:
2.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման պահից: |