Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 7-րդ հոդվածի 15-րդ կետով, <<Տեղական ինքնակառավարման մասին>> ՀՀ օրենքի 18-րդ հոդվածի առաջին մասի 42-րդ կետով, հիմք ընդունելով Արշալույս գյուղի բնակիչ Արտակ Հուսիկի Երանոսյանի 2023 թվականի սեպտեմբերի 4-ի դիմումը․ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻՆ ՈՐՈՇՈՒՄ Է՝
1. Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Խոյ համայնքի Արշալույս գյուղի 30 փողոց 7 հողամաս հասցեում գտնվող Արտակ Հուսիկի Երանոսյանի սեփականություն հանդիսացող բնակավայրերի նպատակային նշանակության բնակելի կառուցապատման 04-021-0084-0010 կադաստրային ծածկագրով 0,1 հա հողը փոխել արդյունաբերության, ընդերքօգտագործման և այլ արտադրական նպատակային նշանակության գյուղատնտեսական արտադրական օբյեկտների գործառնական նշանակության հող կատեգորիայի /ջերմոց/: |