Ղեկավարվելով ՀՀ հողային օրենսգրքի 7-րդ և 8-րդ հոդվածներով, <<Տեղական ինքնակառավարման մասին>> ՀՀ օրենքի 43-րդ հոդվածի առաջին մասի 4-րդ կետով և հիմք ընդունելով ՀՀ Արմավիրի մարզպետ Էդ. Հովհաննիսյանի 2022 թվականի փետրվարի 1-ի գրությունը և ՀՀ վարչապետի 2001թ. օգոստոսի 13-ի թիվ 599 որոշմամբ ստեղծված <<Հողերի օգտագործման ժամանակավոր սխեմաների համաձայնեցման միջգերատեսչական հանձնաժողով>>-ի 26.01.2022թ. թիվ 11 դրական եզրակացությունը. ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻՆ ՈՐՈՇՈՒՄ Է`
1. ՀՀ Արմավիրի մարզի Խոյ համայնքի Արագած գյուղի վարչական սահմաններում գտնվող Միսակ Օհանյանի սեփականություն հանդիսացող գյուղատնտեսական նպատակային նշանակության 04-006-0102-0021 կադաստրային ծածկագրի 100.0 հա արոտավայր, խաղողից 0,2749 հա-ը փոխել արդյունաբերության, ընդերքօգտագործման և այլ արտադրական նշանակության օբյեկտների հողեր նպատակային նշանակության գյուղատնտեսական արտադրական օբյեկտների հողեր գործառնական նշանակության /գյուղմթերքների պահեստ/:
2. Փոփոխված հողի 1 քառ.մետրի կադաստրային արժեքը 1221 ՀՀ դրամ է, իսկ հողամասերի կադաստրային արժեքների` նպատակային նշանակության փոփոխման պահին առկա տարբերությունը կազմում է 3356529 /երեք միլիոն երեք հարյուր հիսունվեց հազար հինգ հարյուր քսանինը / ՀՀ դրամ, որը եռամսյա ժամկետում պետք է վճարել ՀՀ Արմավիրի մարզի Խոյ համայնքի Արագած գյուղի բյուջե՝ 900325163138 հաշվեհամարին:
3. Տվյալ հողամասի նկատմամբ փոխված նպատակային նշանակությամբ իրավունքները պետական գրանցում ստանալուց հետո կատարել համապատասխան փոփոխություն համայնքի հողային ֆոնդի հաշվառման տվյալներում և հողային հաշվեկշռում:
4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման պահից: |