Ղեկավարվելով ՀՀ հողային օրենսգրքի 67-րդ հոդվածով, <<Տեղական ինքնակառավարման մասին>> ՀՀ օրենքի 18-րդ հոդվածի առաջին մասի 21-րդ կետով, <<Նորմատիվ իրավական ակտերի մասին>> ՀՀ օրենքի 33-րդ հոդվածի առաջին մասի 3-րդ կետով, <<Հրապարակային սակարկությունների մասին>> ՀՀ օրենքով, հիմք ընդունելով համայնքի ղեկավարի առաջարկությունը. ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻՆ ՈՐՈՇՈՒՄ Է՝
1.Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Խոյ համայնքի սեփականություն հանդիսացող հողամասերն օտարել աճուրդային կարգով՝ համաձայն հավելված 1-ի։
2.Մասնակցության վճարը՝ 15000 /տասնհինգ հազար/ ՀՀ դրամ: Նախավճարը՝ մեկնարկային գնի 50 %-ի չափով: Սահմանափակումներ չկան:
3.Հողատարածքի յուրաքանչյուր լոտի համար յուրաքանչյուր քայլը սահմանել մեկնարկային գնի նվազագույնը 5 %-ի չափով:
4. Համայնքի ղեկավարին՝ Արգիշտի Մեխակյանին, իրականացնել սույն որոշումից բխող համապատասխան գործառույթներ՝ օրենքով սահմանված կարգով:
5․ Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Խոյ համայնքի ավագանու 2022 թվականի սեպտեմբերի 13-ի թիվ 101-Ա որոշմամբ հաստատված հավելվածի 4-րդ կետը շարադրել նոր խմբագրությամբ՝ համաձայն հավելված 2-ի։
|