Ղեկավարվելով ՀՀ հողային օրենսգրքի 56-րդ հոդվածի հինգերորդ և ութերորդ մասերով, <<Տեղական ինքնակառավարման մասին>> ՀՀ օրենքի 18-րդ հոդվածի առաջին մասի 21-րդ կետով, <<Հրապարակային սակարկությունների մասին>> ՀՀ օրենքով, հիմք ընդունելով համայնքի ղեկավարի առաջարկությունը.
ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻՆ ՈՐՈՇՈՒՄ Է՝
1. Մրցութային կարգով վարձակալության իրավունքով օգտագործման տրամադրել Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Խոյ համայնքի սեփականություն հանդիսացող Գեղակերտ գյուղի Ե․ Խաչատրյան փողոց 14 հասցեի 04-087-0068-054 կադաստրային ծածկագրով 1,0708 հա մակերեսով արդյունաբերության, ընդերքօգտագործման և այլ արտադրական նշանակության գյուղատնտեսականարտադրական օբյեկտների հողամասը, որի վրա առկա է՝ 187,2 քմ և 9,7 քմ անասնաշենք, 130,4 քմ և 165,4քմ կիսակառույց շինություն, 32,10 քմ և 19,5 քմ անասնաշենք 50-80% ավարտվածության աստիճանի, շինություններ՝ 25 տարի ժամկետով, տարեկան վարձավճարի մեկնարկային գինը սահմանել 150000 /մեկ հայուր հիսուն հազար/ ՀՀ դրամ:
2. Մասնակցության վճարը՝ 15000 /հինգ հազար/ ՀՀ դրամ: Նախավճարը սահմանել նախնական գնի 5 %-ը: Սահմանափակումներ չկան:
3. Հողատարածքի յուրաքանչյուր լոտի համար յուրաքանչյուր քայլը սահմանել նախնական գնի նվազագույնը 5 %-ի չափով:
4. Համայնքի ղեկավարին՝ Արգիշտի Մեխակյանին, իրականացնել սույն որոշումից բխող համապատասխան գործառույթներ՝ օրենքով սահմանված կարգով:
|