Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-մասի 34-րդ կետի և 35-րդ հոդվածի 1-ին մասի 14-րդ կետի պահանջներով․ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻՆ ՈՐՈՇՈՒՄ Է՝
1. Հաստատել «Համայնքի ղեկավարին կից կանանց և երիտասարդության հարցերով խորհրդակցական մարմնի ձևավորման և գործունեության կարգը»՝ համաձայն հավելված 1-ի:
2.Սահմանել համայնքի ղեկավարին կից կանանց և երիտասարդության հարցերով խորհրդակցական մարմնի անդամության դիմումի ձևը՝ համաձայն հավելված 2-ի:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման պահից: |