Ղեկավարվելով ՀՀ հողային օրենսգրքի 7-րդ հոդվածի 15-րդ կետով, <<Տեղական ինքնակառավարման մասին>> ՀՀ օրենքի 18-րդ հոդվածի առաջին մասի 42-րդ կետով և հիմք ընդունելով Արմավիրի մարզի Խոյ համայնքի Ծիածան գյուղի բնակիչ Հովհաննես Գուրգենի Նիկողոսյանի հայտը. ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻՆ ՈՐՈՇՈՒՄ Է`
1. ՀՀ Արմավիրի մարզի Խոյ համայնքի Ծիածան գյուղի վարչական սահմաններում գտնվող Հովհաննես Գուրգենի Նիկողոսյանի սեփականություն հանդիսացող գյուղատնտեսական նպատակային նշանակության 04-053-0631-0015 կադաստրային ծածկագրի 0,93053 հա վարելահող, կորիզավորը փոխել արդյունաբերության, ընդերքօգտագործման և այլ արտադրական նշանակության գյուղատնտեսական արտադրական օբյեկտների հողամաս կատեգորիայի /ջերմոցային տնտեսություն/:
2. Տվյալ հողամասի նկատմամբ փոխված նպատակային նշանակությամբ իրավունքները պետական գրանցում ստանալուց հետո կատարել համապատասխան փոփոխություն համայնքի հողային ֆոնդի հաշվառման տվյալներում և հողային հաշվեկշռում:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման պահից: |