Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 7-րդ հոդվածով, <<Տեղական ինքնակառավարման մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի առաջին մասի 42-րդ կետով, հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի դեկտեմբերի 29-ի թիվ 1920-Ն որոշումը, Խոյ համայնքի ավագանու 2022 թվականի օգոստոսի 5-ի <<Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Խոյ համայնքի գյուղերի գլխավոր հատակագծերի նախագծերը /գոտիավորման նախագծերը/ հաստատելու մասին>> թիվ 96-Ա որոշումը և Արամ Յակոբի Սարեանի 2024 թվականի մայիսի 6-ի դիմումը․ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻՆ ՈՐՈՇՈՒՄ Է՝
1. Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Խոյ համայնքի Շահումյան գյուղի վարչական տարածքում գտնվող, Արամ Յակոբի Սարեանի սեփականությունը հանդիսացող, 04-077-0213-0037 կադաստրային ծածկագրի, 0,1058 հա գյուղատնտեսական նպատակային նշանակության վարելահողը փոխադրել բնակավայրերի նպատակային նշանակության բնակելի կառուցապատման հողերի կատեգորիայի։
2․ Փոփոխման արդյունքում առաջացած հողամասի համար սահմանված վճարը կազմում է 817834 (ութ հարյուր տասնյոթ հազար ութ հարյուր երեսունչորս) ՀՀ դրամ։
|