Ղեկավարվելով ՀՀ հարկային օրենսգրքի 245-րդ հոդվածի երկրորդ մասով, <<Տեղական ինքնակառավարման մասին>> ՀՀ օրենքի 18-րդ հոդվածի առաջին մասի 42-րդ կետով, հիմք ընդունելով ՀՀ Արմավիրի մարզի Խոյ համայնքի Արշալույս գյուղի բնակիչ Հովհաննես Տիգրանի Նահապետյանի ստացված դիմումը և համայնքի ղեկավարի առաջարկությունը. ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻՆ ՈՐՈՇՈՒՄ Է`
1. Սահմանել արտոնություն՝ փոխադրամիջոցի գույքահարկից ազատել, ՀՀ Արմավիրի մարզի Խոյ համայնքի Արշալույս գյուղի բնակիչ Հովհաննես Տիգրանի Նահապետյանին սեփականության իրավունքով պատկանող GAZ 24 մակնիշի 34 AQ 224 պետհամարանիշով փոխադրամիջոցի նկատմամբ՝ 42400 /քառասուներկու հազար չորս հարյուր/ ՀՀ դրամ գումարի չափով:
2․ Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման պահից։ |