Ղեկավարվելով ՀՀ հարկային օրենսգրքի 230-րդ հոդվածի երրորդ մասով, «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 18-րդ հոդվածի առաջին մասի 42-րդ կետով , հիմք ընդունելով բնակիչնեչից ստացված դիմումները և համայնքի ղեկավարի առաջարկությունը. ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻՆ ՈՐՈՇՈՒՄ Է
1. Սահմանել անշարժ գույքի հարկի տույժերի գծով արտոնություն Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Խոյ համայնքի վարչական տարածքում գտնվող գյուղատնտեսական նշանակության հողեր ունեցող ֆիզիկական անձանց նկատմամբ՝ համաձայն հավելվածի:
2. Սահմանել անշարժ գույքի հարկի գծով արտոնություն Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Խոյ համայնքի Հայթաղ գյուղի բնակիչ Սաշա Մկրտիչի Սարգսյանին համասեփականության իրավունքով պատկանող 04-055-0016-0006 կադաստրային ծածկագրով տնամերձի նկատմամբ՝ 42984 /քառասուներկու հազար ինը հարյուր ութսունչորս/ ՀՀ դրամի և 04-055-0173-0004 կադաստրային ծածկագրով վարելահողի նկատմամբ՝ 46554 /քառասունվեց հազար հինգ հարյուր հիսունչորս/ ՀՀ դրամի չափով։
3. ՈՒժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Խոյ համայնքի ավագանու 2023 թվականի փետրվարի 14-ի <<Անշարժ գույքի հարկի գծով արտոնություն սահմանելու մասին>>թիվ 13-Ա որոշման հավելվածով հաստատված ցուցակի 1-ին կետը։ |