Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 63-րդ հոդվածի և 64-րդ հոդվածի 1-ին մասով << Պետական ոչ առևտրային կազմակերպությունների մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 5-րդ կետով, 13-րդ հոդվածի 2-րդ կետի << զ >> ենթակետով և հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Խոյ համայնքի ղեկավարի առաջարկությունը. ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻՆ ՈՐՈՇՈՒՄ Է՝
1․ Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Խոյ համայնքի անունից՝ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐՄԱՎԻՐԻ ՄԱՐԶԻ << ՇԱՀՈՒՄՅԱՆԻ ԲԺՇԿԱԿԱՆ ԱՄԲՈՒԼԱՏՈՐԻԱ>> ՀՈԱԿ-Ը, ՀՀ ԱՐՄԱՎԻՐԻ ՄԱՐԶԻ ԱՐԱԳԱԾԻ ԲԺՇԿԱԿԱՆ ԱՄԲՈՒԼԱՏՈՐԻԱ ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆԸ, ՀՀ ԱՐՄԱՎԻՐԻ ՄԱՐԶԻ << ԱՂԱՎՆԱՏԱՆ>> ԲԺՇԿԱԿԱՆ ԱՄԲՈՒԼԱՏՈՐԻԱ ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆԸ, << ՀԱՅԹԱՂԻ ԲԺՇԿԱԿԱՆ ԱՄԲՈՒԼԱՏՈՐԻԱ >> ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆԸ, << ԱՐՇԱԼՈՒՅՍԻ ԲԺՇԿԱԿԱՆ ԱՄԲՈՒԼԱՏՈՐԻԱ >> ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆԸ, << ԳԵՂԱԿԵՐՏԻ ԲԺՇԿԱԿԱՆ ԱՄԲՈՒԼԱՏՈՐԻԱ >> ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆԸ, միաձուլման ձևով միացնել և նոր վերակազմակերպված համայնքային ոչ առևտրային կազմակերպությունը վերանվանել ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐՄԱՎԻՐԻ ՄԱՐԶԻ << ԽՈՅԻ ԲԺՇԿԱԿԱՆ ԱՄԲՈՒԼԱՏՈՐԻԱ >> ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆ (ՀՈԱԿ) -ի և կազմել համապատասխան կանոնադրություն։
2․ Սահմանել որ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐՄԱՎԻՐԻ ՄԱՐԶԻ << ԽՈՅԻ ԲԺՇԿԱԿԱՆ ԱՄԲՈՒԼԱՏՈՐԻԱ >> ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆ (ՀՈԱԿ) -ին են անցնում ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐՄԱՎԻՐԻ ՄԱՐԶԻ << ՇԱՀՈՒՄՅԱՆԻ ԲԺՇԿԱԿԱՆ ԱՄԲՈՒԼԱՏՈՐԻԱ>> ՀՈԱԿ-Ի, ՀՀ ԱՐՄԱՎԻՐԻ ՄԱՐԶԻ ԱՐԱԳԱԾԻ ԲԺՇԿԱԿԱՆ ԱՄԲՈՒԼԱՏՈՐԻԱ ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ, ՀՀ ԱՐՄԱՎԻՐԻ ՄԱՐԶԻ << ԱՂԱՎՆԱՏԱՆ>> ԲԺՇԿԱԿԱՆ ԱՄԲՈՒԼԱՏՈՐԻԱ ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ, << ՀԱՅԹԱՂԻ ԲԺՇԿԱԿԱՆ ԱՄԲՈՒԼԱՏՈՐԻԱ >> ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ, << ԱՐՇԱԼՈՒՅՍԻ ԲԺՇԿԱԿԱՆ ԱՄԲՈՒԼԱՏՈՐԻԱ >> ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ, << ԳԵՂԱԿԵՐՏԻ ԲԺՇԿԱԿԱՆ ԱՄԲՈՒԼԱՏՈՐԻԱ >> ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ իրավունքները և պարտականությունները։
3․ Հանձնարարել վերակազմակերպվող համայնքային ոչ առևտրային կազմակերպությունների տնօրեններին՝ սահմանված կարգի համաձայն, նախապատրաստել սույն որոշման 1-ին կետում նշված համայնքային ոչ առևտրային կազմակերպության վերակազմակերպման համար անհրաժեշտ փաստաթղթեր, այդ թվում՝ փոխանցման ակտերը ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐՄԱՎԻՐԻ ՄԱՐԶԻ << ԽՈՅԻ ԲԺՇԿԱԿԱՆ ԱՄԲՈՒԼԱՏՈՐԻԱ >> ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆ (ՀՈԱԿ) -ին փոխանցելու համար։
4․ Սույն որոշման կատարման կազմակերպումն ու պատասխանատվությունը դնել սույն որոշման 1-ին կետում նշված միաձուլման ձևով կազմակերպվող համայնքային ոչ առևտրային կազմակերպությունների տնօրենների վրա։
5․ Սույն որոշումն, ինչպես նաև սույն որոշմամբ վերակազմակերպված ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐՄԱՎԻՐԻ ՄԱՐԶԻ << ԽՈՅԻ ԲԺՇԿԱԿԱՆ ԱՄԲՈՒԼԱՏՈՐԻԱ >> ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆ (ՀՈԱԿ) -ի կանոնադրությունը ներկայացնել ՀՀ Արմավիրի մարզի Խոյ համայնքի ավագանու հաստատմանը։
6․ Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ՀՀ Արմավիրի մարզի Խոյ համայնքի ավագանու հաստատումից հետո։
|