Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 7-րդ հոդվածով, <<Տեղական ինքնակառավարման մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի առաջին մասի 42-րդ կետով, հիմք ընդունելով ՀՀ վարչապետի 2009 թվականի դեկտեմբերի 22-ի N 1064-Ա որոշմամբ ստեղծված ՀՀ համայնքների քաղաքաշինական ծրագրային փաստաթղթերի մշակման աշխատանքները համակարգող միջգերատեսչական հանձնաժողովի 2023 թվականի հուլիսի 17-ի N 2/փ 198 եզրակացությունը և Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Խոյ համայնքի Դաշտ գյուղի բնակիչ՝ Նարինե Սուրենի Աբրահամյանի 2023 թվականի մարտի 15-ի դիմումը․ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻՆ ՈՐՈՇՈՒՄ Է՝
1. Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Խոյ համայնքի Դաշտ գյուղի վարչական տարածքում գտնվող Նարինե Սուրենի Աբրահամյանի սեփականությունը հանդիսացող, գյուղատնտեսական նպատակային նշանակության 04-037-0154-0004 կադաստրային ծածկագրի 0,06 հա արոտավայրի հողամասը փոխել բնակավայրերի նպատակային նշանակության բնակելի կառուցապատման հողեր կատեգորիայի /բնակելի տուն/:
|