Ղեկավարվելով <<Տեղական ինքնակառավարման մասին>> ՀՀ օրենքի 18-րդ հոդվածի առաջին մասի 22-րդ կետով, <<Նորմատիվ իրավական ակտերի մասին>> ՀՀ օրենքի 37-րդ հոդվածի առաջին մասով, Հայաստանի Հանրապետության կառավարության 2021 թվականի փետրվարի 25-ի N 233-Ն որոշմամբ հաստատված կարգի դրույթներով և հիմք ընդունելով համայնքի ղեկավարի առաջարկությունը.
ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻՆ ՈՐՈՇՈՒՄ Է՝
1. Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Խոյ համայնքի Շահումյան գյուղի համայնքային նշանակության 04-077-0213-0041 կադաստրային ծածկագրով փողոցն անվանակոչել Մարտիրոս Սարյան փողոց:
2․ՈՒժը կորցրած ճանաչել Խոյ համայնքի ավագանու 2023 թվականի փետրվարի 14-ի <<Համայնքային նշանակության փողոցն անվանակոչելու մասին>> թիվ 23 որոշումը։ |