Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսգրքի 219-րդ հոդված 1-ին մասի 2-րդ կետով, «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 42-րդ կետով, հիմք ընդունելով ավագանու անդամ Լիզա Ռապյանի առաջարկությունը և այն, որ Խոյ համայնքի ղեկավար Արգիշտի Մեխակյանն իր պարտականությունները կատարել է բարեխղճորեն․ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻՆ ՈՐՈՇՈՒՄ Է`
1. Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Խոյ համայնքի ղեկավար Արգիշտի Մեխակի Մեխակյանի նկատմամբ կիրառել խրախուսանքի միջոց՝ միանվագ դրամական պարգևատրում, մեկ ամսվա աշխատավարձի չափով՝ 584000/հինգ հարյուր ութսունչորս հազար/ ՀՀ դրամ։ |