Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Հողային օրենսգրքի 7-րդ հոդվածի 9-րդ և 15-րդ կետերով, <<Տեղական ինքնակառավարման մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի առաջին մասի 42-րդ կետով, <<Նորմատիվ իրավական ակտերի մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքի 36-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով և 37-րդ հոդվածի 1-ին մասով,հիմք ընդունելով Շահումյան գյուղի բնակիչ Արման Հարությունյանի 2023 թվականի ապրիլի 3-ի դիմումը․ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻՆ ՈՐՈՇՈՒՄ Է`
1. Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Խոյ համայնքի Շահումյան գյուղի վարչական սահմաններում գտնվող Արման Մուշեղի Հարությունյանի սեփականություն հանդիսացող 04-077-0402-0021 կադաստրային ծածկագրով գյուղատնտեսական նշանակության 0,68 հա հողը փոխել արդյունաբերության, ընդերքօգտագործման և այլ արտադրական նպատակային նշանակության գյուղատնտեսական արտադրական օբյեկտների գործառնական նշանակության հող կատեգորիայի։
2․ ՈՒժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Խոյ համայնքի ավագանու 2023 թվականի ապրիլի 14-ի <<Հողամասի նպատակային նշանակությունը փոփոխելու մասին>> թիվ 46-Ա որոշումը։ |