Ղեկավարվելով <<Տեղական ինքնակառավարման մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի առաջին մասի 42-րդ կետով, Հայաստանի Հանրապետության կառավարության 2000 թվականի հոկտեմբերի 23-ի թիվ 656 որոշմամբ հաստատված կարգի 9-րդ կետով, Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզպետ Դավիթ Խուդաթյանի 2024 թվականի մայիսի 29-ի թիվ 01/14/03986-2024 գրությունը․
ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻՆ ՈՐՈՇՈՒՄ Է՝
1․ Տալ համաձայնություն Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Խոյ համայնքի հողային հաշվեկշիռը հաստատելու համար: 2. Համայնքի ղեկավարին (Ա․ Մեխակյանին)` Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Խոյ համայնքի հաստատված հողային հաշվեկշիռը համաձայնեցնել Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի կոմիտեի հետ: |