Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի առաջին մասի 7-րդ կետով, հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Խոյ համայնքի ղեկավարին կից կանանց և երիտասարդների խորհրդակցական մարմնի անդամ Գրետա Ալեքսանյանի դիմումը և համայնքի ղեկավարի առաջարկությունը.
ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻՆ ՈՐՈՇՈՒՄ Է՝
1. 1․Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Խոյ համայնքի ղեկավարին կից կանանց և երիտասարդների խորհրդակցական մարմնի՝ ՄԱԶԾ «Կանայք քաղաքականության, հանրային կառավարման և քաղաքացիական հասարակության մեջ» ծրագրի շրջանակում իրականացվող«ՖիլմՈւղի» դրամաշնորհային ծրագրին համայնքի բյուջեից տրամադրել 2 000 000 / երկու միլիոն / ՀՀ դրամ։ |