Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 7-րդ հոդվածով, <<Տեղական ինքնակառավարման մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի առաջին մասի 42-րդ կետով, հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության վարչապետի 2009 թվականի դեկտեմբերի 22-ի N 1064-Ա որոշմամբ ստեղծված Հայաստանի Հանրապետության համայնքների քաղաքաշինական ծրագրային փաստաթղթերի մշակման աշխատանքները համակարգող միջգերատեսչական հանձնաժողովի 2023 թվականի դեկտեմբերի 4-ի N 1/փ 447 եզրակացությունը և Ոսկան Ռուբիկի Զաքարյանի 2023 թվականի մարտի 21-ի դիմումը․ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻՆ ՈՐՈՇՈՒՄ Է՝
1. Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Խոյ համայնքի Շահումյան գյուղի վարչական տարածքում գտնվող Ոսկան Ռուբիկի Զաքարյանի սեփականությունը հանդիսացող, գյուղատնտեսական նպատակային նշանակության, 04-077-0214-0010 կադաստրային ծածկագրի, 0,06238 հա վարելահողը փոխադրել բնակավայրերի բնակելի կառուցապատման հողերի կատեգորիայի՝ բնակելի տուն կառուցելու նպատակով:
|