Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Խոյ համայնքի ղեկավարը ուսումնասիրելով թիվ 88/24 Հեղինե Մկրտչի գալաչյանի նկատմամբ հարուցված վարչական վարույթի գործը պարզեց՝
ՀՀ Արմավիրի մարզի Խոյի համայնքապետարանի կողմից՝ վարչական իրավախախտումների դեպքերով հարուցված վարչական վարույթի շրջանակներում գործերի ուսումնասիրման, նախապատրաստման և հաշվառման աշխատանքների իրականացման անձնակազմը՝ այսուհետ անձնակազմ, «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 30-րդ հոդվածի 1–ին մասի «բ» ենթակետի հիմքով հարուցվել է վարչական վարույթ, Հեղինե Մկրտչի Գալաչյանի նկատմամբ, քանի որ վերջինս ՀՀ Արմավիրի մարզի Խոյ համայնքի Ծաղկալանջ գյուղի վարչական տարածքում գտնվող 04-051-0142-0013 և 04-051-0142-0012 կադաստրային ծածկագրերով գյուղատնտեսական նշանակության վարելահողերի վրա առանց համապատասխան թույլտվության տեղադրել է արևային պանելներ, ինչպես նաև հողամասերը օգտագործվում են ոչ նպատակային նշանակությամբ։
Հեղինե Մկրտչի Գալաչյանի կողմից իրականացվել է ՀՀ վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքի 54–րդ հոդվածի 1–ին և 154-րդ հոդվածի 1-ին մասով սահմանված խախտումներ, որոնք առաջացնում են տուգանքի նշանակումներ՝ սահմանված նվազագույն աշխատավարձի երկուհարյուրապատիկի չափով:
Վարույթի հարուցման համար հիմք էր հանդիսացել ՀՀ Արմավիրի մարզի Խոյի համայնքապետարանի աշխատակազմի վաարչական իրավախախտումների վերաբերյալ հանձնաժողովի կողմից 2024 թվականի մայիսի 31-ին կազմված արձանագրությունը, տեղազննման ակտը, տարածքի լուսանկարները։
Վարչական վարույթ հարուցելու մասին ծանուցագիրը Հեղինե Մկրտչի Գալաչյանին ուղարկվել էր փոստային առաքմամբ 2024 թվականի հունիսի 04-ին /հիմք՝ «Հայփոստ» ՓԲ ընկերության կողմից տրված հետևել բեռնային փոխադրումներին N LO122993912AM ստացականը/, սակայն նշված բեռնային համարով առաքանու էլեկտրոնային տվյալների համաձայն հասցեատերն այն չի ստացել ։ 2024 թվականի հուլիսի 15-ին առաքանին վերադարձվել և հանձնվել է ուղարկողին՝ Խոյի համայնքապետարան, չպահանջված նշումով։ 2024 թվականի օգոստոսի 02-ին ծանուցումը տեղադրվել է Հայաստանի Հանրապետության հրապարակային ծանուցումների պաշտոնական ինտերնետային կայքում
Վերոգրյալից և վարչական վարույթի շրջանակներում պարտադիր լսում իրականացնելու անհրաժեշտությունից ելնելով, ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 35-րդ հոդվածի 1–ին մասի 24-րդ կետով, «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» օրենքի 49-րդ հոդվածի 2–րդ մասի 2-րդ պարբերությամբ, որի համաձայն՝ «Վարչական վարույթը կարող է կասեցվել նաև օրենքով նախատեսված այլ դեպքերում», «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» օրենքի 46-րդ հոդվածի 1-ին մասի պահանջի կատարումն ապահովելու նպատակով, Խոյ համայնքի ղեկավարի 2024 թվականի հուլիսի 01-ի N 606-Ա որոշմամբ Հեղինե Մկրտչի Գալաչյանի նկատմամբ հարուցված վարչական վարույթը կասեցվել է։
«Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» օրենքի 49–րդ հոդվածի 3–րդ մասի 2–րդ պարբերությամբ, համաձայն որի՝ «Սույն հոդվածի 1-ին մասի «բ» և «գ» կետերով, ինչպես նաև 2-րդ մասով նախատեսված դեպքերում վարչական վարույթը վերսկսվում է դրա կասեցման հիմք դարձած հանգամանքները վերանալուց հետո, բայց ոչ ուշ, քան կասեցման մասին որոշում ընդունելու օրվանից հետո 60 օրը լրանալը» 2024 թվականի մայիսի 31–ին հարուցված վարչական վարույթը համարել վերսկսված, քանի որ դրա կասեցման համար հիմք հանդիսացած հանգամանքը վերացել է։
Վարչական ակտն ընդունելու համար հիմք հանդիսացող փաստերը.
ՀՀ Արմավիրի մարզի Խոյի համայնքապետարանի աշխատակազմի վարչական իրավախախտումների վերաբերյալ հանձնաժողովի կողմից 2024 թվականի մայիսի 31-ին կազմված արձանագրությունը, տեղազննման ակտը, տարածքի լուսանկարները, թիվ 88 ծանուցագիրը։
Խոյ համայնքի ղեկավարի 2024 թվականի հուլիսի 01-ի «Հեղինե Մկրտչի Գալաչյանի նկատմամբ հարուցված վարչական վարույթը կասեցնելու մասին» N 606-Ա որոշումը և այն փոստային առաքմամբ ուղարկած լինելու փաստը հավաստող LO123447332AM կոդով ստացական։
Խոյ համայնքի ղեկավարի 2024 թվականի հուլիսի 31-ի «Վարչական վարույթ հարուցելու մասին» N 108 ծանուցագիրը, այն փոստային առաքմամբ ուղարկած լինելու փաստը հավաստող LO123821049AM կոդով ստացական և այն Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք էջում 2024 թվականի օգոստոսի 2-ին հրապարակված լինելու փաստը։
«Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքով սահմանված կարգով հարուցված և իրականացված վարչական վարույթի ընթացքում գործի փաստական հանգամանքների բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ քննության արդյունքում, բացահայտելով գործի բոլոր հանգամանքները և հիմք ընդունելով վերոհիշյալ փաստերը վարչական մարմինը հաստատված է համարում հետևյալը.
Հեղինե Մկրտչի Գալաչյանին պատկանող ՀՀ Արմավիրի մարզի Խոյ համայնքի Ծաղկալանջ գյուղի վարչական տարածքում գտնվող 04-051-0142-0013 և 04-051-0142-0012 կադաստրային ծածկագրերով գյուղատնտեսական նշանակության վարելահողերի վրա առանց համապատասխան թույլտվության տեղադրել է արևային պանելներ, ինչպես նաև հողամասերը օգտագործվում են ոչ նպատակային նշանակությամբ։
Նշված փաստական հանգամանքները հաշվի առնելով «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 30-րդ հոդվածի 1-ին մասի «բ» ենթակետի հիմքով, Խոյի համայնքապետարանում հարուցված վարչական վարույթի շրջանակներում, որը 2024 թվականի հուլիսի 01-ի կասեցվել էր՝ Հեղինե Մկրտչի Գալաչյանը չի մասնակցել վարույթի լսմանը և չի դիմել լսում իրականացնելու համար, որին մասնակցելու նպատակով «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» օրենքի 29․1-րդ հոդվածի համաձայն, պատշաճ ծանուցվել էր վարչական վարույթի անցկացման վայրի և ընթացակարգի մասին։
Արդյունքում Խոյի համայնքապետարանի աշխատակազմի վարչական իրավախախտումների վերաբերյալ հանձնաժողովի կողմից առաջարկվել է իրավախախտող Հեղինե Մկրտչի Գալաչյանին ենթարկել վարչական պատասխանատվության և նշանակել վարչական տուգանք ՀՀ վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքի վերը նշված դրույթների խախտման չափերով՝ սահմանված նվազագույն աշխատավարձի հարյուրապատիկի և հիսնապատիկի չափերով՝ 200․000 /երկու հարյուր հազար/ ՀՀ դրամ:
Վարչական ակտ ընդունելու հիմնավորումը.
Համաձայն «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 35-րդ հոդվածի առաջին մասի 26-րդ կետի` համայնքի ղեկավարը, օրենքով նախատեսված դեպքերում և կարգով անձանց ենթարկում է վարչական պատասխանատվության:
Համաձայն «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 43–րդ հոդվածի 1–ին մասի 4–րդ և 5–րդ կետերի՝ համայնքի ղեկավարը օրենքով սահմանված կարգով վերահսկողություն է իրականացնում համայնքի վարչական սահմաններում գտնվող հողերի նպատակային օգտագործման, հողօգտագործողների կողմից հողային օրենսդրության պահանջների պահպանման նկատմամբ։ Օրենքով սահմանված դեպքերում և կարգով կանխարգելում, կասեցնում և վերացնում է ապօրինի հողօգտագործումները։
Համաձայն ՀՀ հողային օրենսգրքի 8-րդ հոդվածի 1-ին մասի, 9–րդ հոդվածի 1-ին և 2-րդ մասերի պահանջների՝ հողամասի թույլատրված օգտագործումը հողամասի օգտագործումն է դրա նպատակային և գործառնական նշանակությամբ, ներառյալ` սահմանված իրավունքները և սահմանափակումները: Հողամասի թույլատրված օգտագործումը սահմանվում է նորմատիվ իրավական ակտերի, հողերի օգտագործման սխեմաների, հողաշինարարական այլ փաստաթղթերի, գլխավոր հատակագծերի ու քաղաքաշինական գոտիավորման նախագծերի հիման վրա: Գյուղատնտեսական նշանակության հողեր են համարվում գյուղատնտեսական կարիքների համար առանձնացված և գյուղատնտեսական գործունեություն ծավալելու նպատակով գյուղատնտեսական մշակաբույսերի մշակման, բազմամյա տնկարկների հիմնման, խոտհնձի, անասունների արածեցման, ինչպես նաև գյուղատնտեսական այլ նպատակների համար նախատեսված հողատեսքերը: Գյուղատնտեսական նշանակության հողերը, ըստ հողատեսքերի, բաժանվում են` վարելահողերի, բազմամյա տնկարկների, խոտհարքների, արոտավայրերի, այլ հողատեսքերի: Նույն օրենքի 43–րդ հոդվածի 2–րդ մասի համաձայն՝ համայնքի ղեկավարը կանխարգելում, կասեցնում և վերացնում է ապօրինի հողօգտագործումը համայնքի վարչական սահմաններում, օրենքով սահմանված դեպքերում ու կարգով հողային օրենսդրության պահանջները խախտողների նկատմամբ կիրառում է վարչական տույժեր, ինչպես նաև իրավասու մարմիններ է ներկայացնում հաղորդումներ` իրավախախտում թույլ տված անձանց` օրենքով սահմանված պատասխանատվության ենթարկելու վերաբերյալ:
Համաձայն ՀՀ վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքի 54-րդ հոդվածի 1-ին մասի՝
Հողամասերը ոչ նպատակային նշանակությամբ օգտագործելը` առաջացնում է տուգանքի նշանակում քաղաքացիների նկատմամբ` սահմանված նվազագույն աշխատավարձի հարյուրապատիկի չափով:
Համաձայն ՀՀ վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքի 154-րդ հոդվածի 1-ին մասի՝
1. Սեփականության կամ հողօգտագործման իրավունք ունեցող անձի կողմից այդ հողամասի վրա, ինչպես նաև անհատական բնակելի տներում կամ ստորաբաժանված կամ բազմաբնակարան շենքերում կամ շենքերին կից, օրենքով և այլ իրավական ակտերով սահմանված կարգով այդ նպատակի համար չհատկացված հողամասում կամ առանց թույլտվության կամ թույլտվությամբ սահմանված պայմանների կամ քաղաքաշինական նորմերի ու կանոնների էական խախտումներով շենք, շինություն կամ այլ կառույց կառուցելը կամ վերակառուցելը կամ տեղադրելը կամ առանց թույլտվության շինարարություն կամ տեղադրման թույլտվություն պահանջող շինարարական աշխատանքներ կամ առանց թույլտվության քանդում կամ ապամոնտաժում իրականացնելը՝
առաջացնումէտուգանքինշանակում՝ սահմանված նվազագույն աշխատավարձի յոթհարյուրհիսնապատիկից հազարհինգհարյուրապատիկի չափով:
2. Սույն հոդվածի 1-ին մասում նշված արարքները գյուղական բնակավայրերում իրականացնելը`
առաջացնումէտուգանքինշանակում` սահմանվածնվազագույնաշխատավարձիհարյուրապատիկի չափով։
Տվյալ պարագայում Հեղինե Մկրտչի Գալաչյանի կողմից ՀՀ Արմավիրի մարզի Խոյ համայնքի Ծաղկալանջ գյուղի վարչական տարածքում գտնվող 04-051-0142-0013 և 04-051-0142-0012 կադաստրային ծածկագրերով գյուղատնտեսական նշանակության վարելահողերի վրա առանց համապատասխան թույլտվության /տեղադրել է արևային պանելներ/, ինչպես նաև հողամասերը օգտագործվում են ոչ նպատակային նշանակությամբ։
Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 35-րդ հոդվածի 1–ին մասի 26-րդ կետով, 43–րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ և 5-րդ կետերով, ՀՀ վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքի 54-րդ հոդվածի 1-ին և 154-րդ հոդվածի 2-րդ մասով, Հայաստանի Հանրապետության hողային օրենսգրքի 8-րդ և 9–րդ հոդվածներով, 43–րդ հոդվածի 2–րդ մասով, «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 53-րդ, 58-60-րդ հոդվածներով․