Երկայնակի Տպել
Լայնակի

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐՄԱՎԻՐԻ ՄԱՐԶԻ ԽՈՅ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ
գիծ
ՀՀ, Արմավիրի մարզ, Խոյ համայնք, գ․Գեղակերտ, Մ․Մաշտոցի 30
060888999, khoy.community@gmail.com

Ո Ր Ո Շ ՈՒ Մ
04 դեկտեմբերի 2024 թվականի N 1265-Ա

ԱՎԵԼ ՕԳՏԱԳՈՐԾՎՈՂ 0,0130 ՀԱ ՀՈՂԱՄԱՍԻ ՆԿԱՏՄԱՄԲ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԻՐԱՎՈՒՆՔԸ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ  

Ղեկավարվելով << Տեղական ինքնակառավարման մասին >> Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 24-րդ կետով, Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 64-րդ հոդվածի 2-րդ կետի դրույթներով,  նկատի ունենալով,  որ հողամասը չի գտնվում Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 60-րդ հոդվածով սահմանված հողամասերի, այդ թվում՝ ինժեներատրանսպորտային օբյեկտների օտարման գոտիներում, չի խախտում այլ անձանց իրավունքներն ու օրենքով պահպանվող շահերը, չի առաջացնում հարկադիր սերվիտուտ պահանջելու իրավունք, հիմք ընդունելով քաղաքացիներ Համո Ֆայզոյի Խդրյանի, Կարինե Ջամալի Խդրյանի, Խդր Համոյի Խդրյանի և Փորսոր Համոյի Խդրյանի 13 նոյեմբերի 2024 թվականի դիմումը

ՈՐՈՇՈՒՄ ԵՄ՝

 1Ճանաչել Արմավիրի մարզի, Խոյ համայնքի Արագած գյուղի 17-րդ փողոց թիվ 5 բնակելի տուն  հասցեում /04-014-0038-0005 կադաստրային ծածկագիր/  գտնվող Համո Ֆայզոյի Խդրյանին, Կարինե Ջամալի Խդրյանին, Խդր Համոյի Խդրյանին և Փորսոր Համոյի Խդրյանին / հիմք՝ ըստ Արմավիրի մարզի Արագած համայնքի տնտեսությունների 5/578 գրքի քաղվածքի և սեփականաշնորհման հանձնաժողովի 1991 թվականի մարտի 31-ի N 6 որոշման/ պատկանող 0,11 հա օրինական հողամասին կից ավել օգտագործվող 0,0130 հա հողամասի նկատմամբ  քաղաքացիներՀամո Ֆայզոյի Խդրյանի, Կարինե Ջամալի Խդրյանի, Խդր Համոյի Խդրյանի և Փորսոր Համոյի Խդրյանի սեփականության իրավունքը։

2
Սույն որոշումից բխող գույքային իրավունքները ենթակա են գրանցման ՀՀ կադաստրի կոմիտեի կողմից:

3Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման պահից։

 

ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                  ԼՅՈՒԴՎԻԿ ՅԱՅԼՈՅԱՆ

 

2024թ. դեկտեմբերի 04
Խոյ համայնք, գ․ Գեղակերտ