ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐՄԱՎԻՐԻ ՄԱՐԶԻ ԽՈՅ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ
ՀՀ, Արմավիրի մարզ, Խոյ համայնք, գ․Գեղակերտ, Մ․Մաշտոցի 30 060888999, khoy.community@gmail.com
|
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
31 հոկտեմբերի 2024 թվականի N 1110-Ա
ՏՆԱՄԵՐՁ ՀՈՂԱՄԱՍԻ ԵՎ ՆՐԱ ՎՐԱ ԳՏՆՎՈՂ ԻՆՔՆԱԿԱՄ ԿԻՍԱԿԱՌՈՒՅՑ ՇԻՆՈՒԹՅԱՆ ՆԿԱՏՄԱՄԲ ԳՈՒՅՔԱՅԻՆ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԸ ՎԵՐԱԿԱՆԳՆԵԼՈՒ ՀՈՂԱՄԱՍԻ ՆԿԱՏՄԱՄԲ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԻՐԱՎՈՒՆՔԸ ՃԱՆԱՉԵԼՈՒ ԵՎ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐԻ 2024 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 17-Ի N 562-Ա ԵՎ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 7-Ի N 997-Ա ՈՐՈՇՈՒՄՆԵՐՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով <<Տեղական ինքնակառավարման մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդհոդվածի առաջին մասի 24-րդկետով, հաշվի առնելով այն, որ կիսակառույց բնակելի նշանակության օժանդակ շենք-շինությունները բավարարում են <<Հայաստանի Հանրապետության համայնքների վարչական տարածքներում իրավունք հաստատող փաստաթղթերը չպահպանված անհատական բնակելի տների կարգավիճակի մասին>> ՀայաստանիՀանրապետության օրենքի 1-ին և 2-րդ հոդվածների պահանջները, կառուցվել են մինչև 2001 թվականի մայիսի 15-ը, ինչպես նաև 2002 թվականի դեկտեմբերի 26-ի <<Ինքնակամ կառուցված շենքերի, շինությունների և ինքնակամ զբաղեցված հողամասերի իրավական կարգավիճակի մասին>> թիվ ՀՕ -510-Ն Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ դրույթներով, Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի դեկտեմբերի 29-ի թիվ 2387-Ն որոշման պահանջներով, հիմք ընդունելով այն, որ հողամասը ընդգրկված չէ Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 60-րդ հոդվածով նախատեսված սահմանափակումների ցանկում, կառույցները չեն հակասում քաղաքաշինական նորմերը և չեն առաջացնում սերվիտուտ, չեն գտնվում ինժեներատրանսպորտային օբյեկտների օտարման կամ անվտանգության գոտիներում և սեփականության իրավունքի ճանաչումը չի սահմանափակում այլ անձանց իրավունքները, Արմավիրի մարզի Խոյ համայնքի Արշալույս գյուղի բնակիչ Հրայր Բաբկենի Ղազարյանը դիմել է Արմավիրի մարզի Խոյ համայնքի Արշալույս 21-րդ փողոց թիվ 6 հողամաս /04-021-0078-0016 կադաստրային ծածկագիր /հասցեում գտնվող իրեն պատկանող / ըստ Արմավիրի մարզի Արշալույս համայնքի տնտ․ 12/988 քաղվածքի և սեփականաշնորհման հանձնաժողովի 12․11․1991թ․ N 22 որոշման/ 0.1 հա հողամասի և նրա վրա կառուցված կիսակառույց շենք-շինությունների նկատմամբ իրավունքները վերականգնելու խնդրանքով.
ՈՐՈՇՈՒՄ ԵՄ՝
1.Վերականգնել Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Խոյ համայնքի Արշալույս 21-րդ փողոց թիվ 6 հողամաս հասցեի /04-021-0078-0016 կադաստրային ծածկագիր/ գույքային միավորների նկատմամբ քաղաքացի Հրայր Բաբկենի Ղազարյանի /ծնված 01.01.1967թ․/գույքային իրավունքները՝ ճանաչելով նրա սեփականության իրավունքը օրինական 0,1 հա հողամասի նկատմամբ, իսկ դրա վրա կառուցված ինքնակամ կիսակառույց շինությունները / բնակելի տուն՝ 132,2 ք/մ մակերեսով կառուցված 1992թ., բնակելի տուն՝ 93,1 ք/մ մակերեսով կառուցված 1992թ., ծածկ՝ 22,9 ք/մ մակերեսով կառուցված 1992թ., բնակելի տուն՝ 115,2 ք/մ մակերեսով կառուցված 1992թ., աստիճանավանդակ՝ 5,2 ք/մ մակերեսով կառուցված 1992թ./ թողնել որպես ինքնակամ կառույց։
2.Շենք-շինությունների մակերեսները ենթակա են ճշտման համապատասխան որակավորում ստացած անձի կողմից:
3.Առաջարկել Հայաստանի Հանրապետության Կադաստրի կոմիտեին գրանցել Հրայր Բաբկենի Ղազարյանի սեփականության իրավունքը սույն որոշման 1-ին կետում նշված հողամասի, հողամասում առկա կիսակառույց շենք-շինությունների նկատմամբ և տրամադրել անշարժ գույքի սեփականության իրավունքի գրանցման վկայական:
4. Արմավիրի մարզի Խոյ համայնքի Արշալույս գյուղի 04-021-0078-0016 կադաստրային ծածկագրով անշարժ գույքին տալ նոր հասցե՝ Արմավիրի մարզ Խոյ համայնք Արշալույս գյուղ 21-րդ փողոց թիվ 6 հողամաս։
5․ ՈՒժը կորցրած ճանաչել համայնքի ղեկավարի 2024 թվականի հունիսի 17-ի << ԲՆԱԿԵԼԻ ՏԱՆ ԵՎ ԲՆԱԿԵԼԻ ՆՇԱՆԱԿՈՒԹՅԱՆ ՕԺԱՆԴԱԿ ՇԻՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՆԿԱՏՄԱՄԲ ԳՈՒՅՔԱՅԻՆ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԸ ՎԵՐԱԿԱՆԳՆԵԼՈՒ ՀՈՂԱՄԱՍԻ ՆԿԱՏՄԱՄԲ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԻՐԱՎՈՒՆՔԸ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ>> թիվ 562-Ա և << ԲՆԱԿԵԼԻ ՏԱՆ ԵՎ ԲՆԱԿԵԼԻ ՆՇԱՆԱԿՈՒԹՅԱՆ ՕԺԱՆԴԱԿ ՇԻՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՆԿԱՏՄԱՄԲ ԳՈՒՅՔԱՅԻՆ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԸ ՎԵՐԱԿԱՆԳՆԵԼՈՒ ՀՈՂԱՄԱՍԻ ՆԿԱՏՄԱՄԲ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԻՐԱՎՈՒՆՔԸ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ>> թիվ 997-Ա որոշումները։
6.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման պահից:
ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝ ԱՐԳԻՇՏԻ ՄԵԽԱԿՅԱՆ
2024թ. հոկտեմբերի 31
Խոյ համայնք, գ․ Գեղակերտ