ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐՄԱՎԻՐԻ ՄԱՐԶԻ ԽՈՅ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ
ՀՀ, Արմավիրի մարզ, Խոյ համայնք, գ․Գեղակերտ, Մ․Մաշտոցի 30 060888999, khoy.community@gmail.com
|
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
09 սեպտեմբերի 2024 թվականի N 881-Ա
ՑԱԾՐԱՐԺԵՔ ՀՈՂԱՏԵՍՔՆ ԱՎԵԼԻ ԲԱՐՁՐԱՐԺԵՔ ՀՈՂԱՏԵՍՔԻ ՓՈԽԱԴՐԵԼՈՒ ԵՎ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐԻ 2024 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 11-Ի ԹԻՎ 622-Ա ԵՎ 2024 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 24-Ի ԹԻՎ 722-Ա ՈՐՈՇՈՒՆԵՐԸ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով <<Նորմատիվ իրավական ակտերի մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքի 36-րդ հոդվածի 1-ին մասին 1-ին կետով, Հայաստանի Հանրապետության կառավարության 2009 թվականի սեպտեմբերի 17-ի թիվ 1066-Ն որոշման հավելված 1-ով հաստատված կարգի 7-րդ կետով, հիմք ընդունելով Արտակ Միսակի Միսակյանի դիմումը․
ՈՐՈՇՈՒՄ ԵՄ՝
1․Արտակ Միսակի Միսակյանին սեփականության իրավունքով պատկանող Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Խոյ համայնքի Արշալույս բնակավայրի վարչական տարածքում գտնվող 04-021-0201-0013 կադաստրային ծածկագրով 0,4004հա գյուղատնտեսական նշանակության այլ հողատեսք հանդիսացող ցածրարժեք հողատեսքը փոխադրել ավելի բարձրարժեք հողատեսքի գյուղատնտեսական նշանակության խաղողի այգի հողատեսքի։
2․ ՈՒժը կորցրած ճանաչել Խոյ համայնքի ղեկավարի 2024 թվականի հուլիսի 11-ի <<Ցածրարժեք հողատեսքը ավելի բարձրարժեք հողատեսքի փոխադրելու վերաբերյալ>> N 622-Ա և 2024 թվականի հուլիսի 24-ի <<Ցածրարժեք հողատեսքը ավելի բարձրարժեք հողատեսքի փոխադրելու համայնքի ղեկավարի 2024 թվականի հուլիսի 11-ի թիվ 622-Ա որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին>> N 722-Ա որոշումները։
3․ Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման պահից։
ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝ ԱՐԳԻՇՏԻ ՄԵԽԱԿՅԱՆ
2024թ. սեպտեմբերի 09
Խոյ համայնք, գ․ Գեղակերտ