Երկայնակի Տպել
Լայնակի

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐՄԱՎԻՐԻ ՄԱՐԶԻ ԽՈՅ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ
գիծ
ՀՀ, Արմավիրի մարզ, Խոյ համայնք, գ․Գեղակերտ, Մ․Մաշտոցի 30
060888999, khoy.community@gmail.com

Ո Ր Ո Շ ՈՒ Մ
04 դեկտեմբերի 2024 թվականի N 1269-Ա

ՀԱՄԱՅՆՔԻ ՎԱՐՉԱԿԱՆ ՏԱՐԱԾՔՈՒՄ ԱՐՏԱՔԻՆ ԳՈՎԱԶԴ ՏԵՂԱԴՐԵԼՈՒ ԹՈւՅԼՏՎՈւԹՅՈւՆ ՏԱԼՈւ ՄԱՍԻՆ  

   Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 45-րդ հոդվածի առաջին մասի 12-րդ կետով, հիմք ընդունելով համայնքի ավագանու 2023 թվականի դեկտեմբերի 14-ի N166-Ն որոշումը և Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Խոյ համայնքի Շահումյան գյուղում գործող անհատ ձեռնարկատեր Գեղամ Ամիրյանի կողմից 2024 թվականի դեկտեմբերի 3-ին ներկայացրած հայտը. 

ՈՐՈՇՈՒՄ ԵՄ՝

1. Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Խոյ համայնքի Շահումյան գյուղում գործող անհատ ձեռնարկատեր Գեղամ Ամիրյանին տալ արտաքին գովազդ տեղադրելու թույլտվություն՝ 2024 թվականի հոկտեմբերի 1-ից մինչև դեկտեմբերի 31-ը ընկած ժամանակահատվածի համար:

2. Սահմանված կարգով իրականացնել նախատեսված տեղական տուրքերի վճարները:

3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման պահից:

 

ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                  ԼՅՈՒԴՎԻԿ ՅԱՅԼՈՅԱՆ

 

2024թ. դեկտեմբերի 04
Խոյ համայնք, գ․ Գեղակերտ