ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐՄԱՎԻՐԻ ՄԱՐԶԻ ԽՈՅ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ
ՀՀ, Արմավիրի մարզ, Խոյ համայնք, գ․Գեղակերտ, Մ․Մաշտոցի 30 060888999, khoy.community@gmail.com
|
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
10 սեպտեմբերի 2024 թվականի N 888-Ա
ՀԱՄԱՅՆՔԻ ՎԱՐՉԱԿԱՆ ՏԱՐԱԾՔՈՒՄ ԱՐՏԱՔԻՆ ԳՈՎԱԶԴ ՏԵՂԱԴՐԵԼՈՒ
ԹՈւՅԼՏՎՈւԹՅՈւՆ ՏԱԼՈւ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 45-րդ հոդվածի առաջին մասի 12-րդ կետով, հիմք ընդունելով համայնքի ավագանու 2023 թվականի դեկտեմբերի 14-ի N166-Ն որոշումը և Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Խոյ համայնքի Գեղակերտ գյուղում գործող անհատ ձեռնարկատեր Զոհրաբ Հակոբյանի կողմից 2024 թվականի սեպտեմբերի 9-ին ներկայացրած հայտը.
ՈՐՈՇՈՒՄ ԵՄ՝
1. Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Խոյ համայնքի Գեղակերտ գյուղում գործող անհատ ձեռնարկատեր Զոհրաբ Հակոբյանին տալ արտաքին գովազդ տեղադրելու թույլտվություն՝ 2024 թվականի հուլիսի 1-ից մինչև սեպտեմբերի 30-ը ընկած ժամանակահատվածի համար:
2. Սահմանված կարգով իրականացնել նախատեսված տեղական տուրքերի վճարները:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման պահից:
ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝ ԱՐԳԻՇՏԻ ՄԵԽԱԿՅԱՆ
2024թ. սեպտեմբերի 10
Խոյ համայնք, գ․ Գեղակերտ