Երկայնակի Տպել
Լայնակի

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐՄԱՎԻՐԻ ՄԱՐԶԻ ԽՈՅ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ
գիծ
ՀՀ, Արմավիրի մարզ, Խոյ համայնք, գ․Գեղակերտ, Մ․Մաշտոցի 30
060888999, khoy.community@gmail.com

Ո Ր Ո Շ ՈՒ Մ
31 հոկտեմբերի 2024 թվականի N 1106-Ա

ԻՆՔՆԱԿԱՄ ԿԱՌՈՒՑԱԾ ՇԻՆՈՒԹՅՈՒՆՆԵՐՆ ՕՐԻՆԱԿԱՆԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ  

        

   Ղեկավարվելով <<Տեղական ինքնակառավարման մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի առաջին մասի 24-րդ կետով, Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 188-րդ  հոդվածով, Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի մայիսի 18-ի N 912-Ն որոշմամբ հաստատված կարգի դրույթներով, <<Անշարժ գույքի հարկով  հարկման  նպատակով  անշարժ գույքի շուկայական արժեքին մոտարկված կադաստրային գնահատման  կարգը սահմանելու մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքով, հաշվի առնելով կադաստրի կոմիտեում հաշվառված, չափագրման տվյալների մուտքագրման 2024M5HZLL, ծածկագիրը և հիմք ընդունելով Կարեն Համլետի Պետրոսյանի դիմումը՝ իրեն պատկանող Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Խոյ համայնքի Գեղակերտ գյուղի ՄՄաշտոցի փողոց 53 բնակելի տուն հասցեում կառուցված ինքնակամ շինությունները օրինականացնելու համար, կառույցը չի հակասում քաղաքաշինական նորմերը և չի առաջացնում սերվիտուտ, չի գտնվում ինժեներատրանսպորտային օբյեկտների օտարման կամ անվտանգության գոտիներում, սեփականության իրավունքի ճանաչումը չի սահմանափակում այլ անձանց իրավունքները, համապատասխանում է համայնքային նշանակության քաղաքաշինական համալիր ծրագրերի նախատեսված գոտիներում գտնվող կառույցների՝ ծրագրի պայմաններին.

ՈՐՈՇՈՒՄ ԵՄ`

 

 1. Օրինականացնել քաղաքացի Կարեն Համլետի Պետրոսյանին սեփականության իրավունքով պատկանող Հայաստանի Հանրապետության Արմավիրի  մարզի Խոյ համայնքի Գեղակերտ գյուղի Մ․ Մաշտոցի փողոց 53 բնակելի տուն  հասցեում գտնվող /իրավունքի պետական գրանցման վկայականի N 2489754 / 04-087-0045-0009 կադաստրային ծածկագրով 0,07 հա փաստացի օգտագործվող հողամասի վրա կառուցված  ընդամենը 88,5 քմարտաքինմակերեսովինքնակամշինությունները, / 28,9 քմ մակերեսով բնակելի տուն, կառուցված՝ 2011թ., 56 քմ մակերեսով ծածկոց, կառուցված՝ 2011թ/, 1,6 քմ մակերեսով զուգարան, կառուցված՝ 2019թ/, 2 քմ մակերեսով պարիսպ, կառուցված՝ 2019թ/, ինչպես նաև առկա է 2 ինքնակամ     բացված         պատուհան։

2. Ինքնակամ կառույցների օրիկանացման համար սահմանված վճարը կազմում է  78180 /
 յոթանասունութ հազար հարյուր ութսուն/ՀՀ դրամ։

3. Որոշման ընդունման օրվանից օրինականացման համար սահմանված վճարը  Կարեն Համլետի Պետրոսյանը /անձնագիր՝ AU0617079, տրված 14.02.2022թ, 057–ի կողմից/ պետք է  60-օրյա ժամկետում վճարի Արմավիրի մարզի  Խոյ համայնքի վարչական եկամուտների 900325188150 հաշվեհամարին՝ 78180 / յոթանասունութ հազար հարյուր ութսուն/ ՀՀ դրամ, չվճարելու   դեպքում որոշումը   համարել ուժը կորցրած:

4.Սույն որոշումից բխող գույքային իրավունքները ենթակա են գրանցման Հայաստան Հանրապետության կադաստրի կոմիտեի կողմից:

 

5.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման  պահից:

 

ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                  ԱՐԳԻՇՏԻ ՄԵԽԱԿՅԱՆ

 

2024թ. հոկտեմբերի 31
Խոյ համայնք, գ․ Գեղակերտ