ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐՄԱՎԻՐԻ ՄԱՐԶԻ ԽՈՅ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ
ՀՀ, Արմավիրի մարզ, Խոյ համայնք, գ․Գեղակերտ, Մ․Մաշտոցի 30 060888999, khoy.community@gmail.com
|
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
31 հոկտեմբերի 2024 թվականի N 1105-Ա
ՀԱՆՐԱՅԻՆ ՍՆՆԴԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆ ԵՎ ԻՐԱՑՄԱՆ ԹՈւՅԼՏՎՈւԹՅՈւՆ
ՏԱԼՈւ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 45-րդ հոդվածի առաջին մասի 4-րդ կետով, հիմք ընդունելով համայնքի ավագանու 2023 թվականի դեկտեմբերի 14-ի N166-Ն որոշումը և Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Խոյ համայնքի Ծաղկալանջ գյուղում գործող անհատ ձեռնարկատեր Էլմիրա Ղազարյանի կողմից 2024 թվականի հոկտեմբերի 29-ին ներկայացրած հայտը՝
ՈՐՈՇՈՒՄ ԵՄ՝
1.Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Խոյ համայնքի Ծաղկալանջ գյուղում գործող անհատ ձեռնարկատեր Էլմիրա Ղազարյանին տալ հանրային սննդի կազմակերպման և
իրացման թույլտվություն՝ 2024 թվականի 4-րդ եռամսյակի համար:
2.Սահմանված կարգով իրականացնել նախատեսված տեղական տուրքերի վճարները:
3.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման պահից:
ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝ ԱՐԳԻՇՏԻ ՄԵԽԱԿՅԱՆ
2024թ. հոկտեմբերի 31
Խոյ համայնք, գ․ Գեղակերտ