Երկայնակի Տպել
Լայնակի

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐՄԱՎԻՐԻ ՄԱՐԶԻ ԽՈՅ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ
գիծ
ՀՀ, Արմավիրի մարզ, Խոյ համայնք, գ․Գեղակերտ, Մ․Մաշտոցի 30
060888999, khoy.community@gmail.com

Ո Ր Ո Շ ՈՒ Մ
04 դեկտեմբերի 2024 թվականի N 1264-Ա

ԲԱՐՁՐԱՐԺԵՔ ՀՈՂԱՏԵՍՔՆ ԱՎԵԼԻ ՑԱԾՐԱՐԺԵՔ ՀՈՂԱՏԵՍՔԻ ՓՈԽԱԴՐԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ 

Ղեկավարվելով <<Տեղական ինքնակառավարման մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24 կետով և Հայաստանի Հանրապետության կառավարության 2009 թվականի սեպտեմբերի 17-ի թիվ 1066-Ն որոշման հավելված 1-ով հաստատված կարգի 5-րդ կետով, հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության  Արմավիրի մարզպետ Խաչատուր Մկրտչյանի 2024 թվականի դեկտեմբերի 2-ի թիվ N 02/14/08671-2024 գրությամբ ներկայացված եզրակացությունը և Հովտամեջ գյուղի բնակիչ Հայկ Վարազդատի Հարությունյանի   դիմումը

ՈՐՈՇՈՒՄ ԵՄ՝

1․ Հայկ Վարազդատի Հարությունյանին սեփականության իրավունքով պատկանող Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Խոյ համայնքի Հովտամեջ գյուղի վարչական տարածքում գտնվող 04-060-0101-0010 կադաստրային ծածկագրով 0․45 հա գյուղատնտեսական նշանակության բազմամյա կորիզավոր տնկարկ բարձրարժեք հողատեսքը, փոխադրել ավելի ցածրարժեք հողատեսքի՝ գյուղատնտեսական նշանակության վարելահող։

2 Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման պահից։

 

ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                  ԼՅՈՒԴՎԻԿ ՅԱՅԼՈՅԱՆ

 

2024թ. դեկտեմբերի 04
Խոյ համայնք, գ․ Գեղակերտ