Երկայնակի Տպել
Լայնակի

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐՄԱՎԻՐԻ ՄԱՐԶԻ ԽՈՅ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ
գիծ
ՀՀ, Արմավիրի մարզ, Խոյ համայնք, գ․Գեղակերտ, Մ․Մաշտոցի 30
060888999, khoy.community@gmail.com

Ո Ր Ո Շ ՈՒ Մ
10 սեպտեմբերի 2024 թվականի N 886-Ա

ՇՈՒՇԱՆԻԿ ՀԱՐՈՒԹՅՈՒՆԻ ՍԵԴՐԱԿՅԱՆԻՆ ՎԱՐՉԱԿԱՆ ԻՐԱՎԱԽԱԽՏՄԱՆ ՀԱՄԱՐ ՆԱԽԱԶԳՈՒՇԱՑՈՒՄ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ  

Խոյ համայնքի ղեկավարը, քննության առնելով թիվ 121/24 վարչական գործը՝ ՀՀ Արմավիրի մարզի Խոյ համայնքի  Գեղակերտ  գյուղի  04-087-0044-0003 ծածկագրի տակ գտնվող  Շուշանիկ Հարությունի Սեդրակյանին   պատկանող հողամասի վրա  առանց համապատասխան թույլտվության  շինարարական աշխատանքներ կատարելու մասին  պարզեց, որ

Շուշանիկ Հարությունի Սեդրակյանը   սեփականության իրավունքով իրեն պատկանող ՀՀ Արմավիրի մարզի Խոյ համայնքի Գեղակերտ գյուղի  04-087-0044-0003 ծածկագրի տակ գտնվող  Շուշանիկ Հարությունի Սեդրակյանին   պատկանող հողամասի վրա  առանց համապատասխան թույլտվության  շինարարական աշխատանքներ  կատարելու մասին ինչի կապակցությամբ Խոյի համայնքապետարանի  վարչական իրավախախտումների վերաբերյալ հանձնաժողովի կողմից կազմվածարձանագրության, տեղազննության ակտի, տարածքի լուսանկարների հիման վրա2024  թվականի «Վարչարարության  հիմունքների և   վարչական վարույթի մասին»  ՀՀ օրենքի 30-րդ և 34-րդ հոդվածների հիմքով Վարչական  իրավախախտումների  վերաբերյալ Հայաստանի  Հանրապետության  օրենսգրքի 154-րդ հոդվածի 2-րդ  մասի պահանջների խախտման փաստով հարուցվել է վարչական վարույթ:

Խոյի համայնքապետարանի վարչական իրավախախտման դեպքերով հարուցված վարչական վարույթի շրջանակներում գործերի ուսումնասիրման, նախապատրաստման և հաշվառման աշխատանքների իրականացման անձնակազմը՝ այսուհետ անձնակազմ, հրավիրել և անցկացրել է լսում ։

Վարչական ակտն ընդունելու համար հիմք հանդիսացող փաստերը.

·        Խոյի համայնքապետարանի աշխատակազմի վարչական իրավախախտումների վերաբերյալ հանձնաժողովի կողմից 2024  թվականի  օգոստոսի 14-ին կազմված  արձանագրությունը և տեղազննության ակտը:

·      Տարածքի լուսանկարահանման փաստաթղթերը:

·      2024 թվականի սեպտեմբերի 03-ի թիվ 121/24 վարչական գործով լսումներ անցկացնելու վերաբերյալ արձանագրությունը:

  Հարուցված և իրականացված վարչական վարույթի ընթացքում գործի փաստական հանգամանքների բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ քննության արդյունքում, բացահայտելով գործի բոլոր հանգամանքները և հիմք ընդունելով վերոհիշյալ փաստերը, վարչական մարմինը հաստատված է համարում հետևյալը.

Շուշանիկ Հարությունի Սեդրակյանը   սեփականության իրավունքով իրեն    պատկանող  ՀՀ Արմավիրի մարզի Խոյ  համայնքի Գեղակերտ գյուղի  04-087-0044-0003 ծածկագրի տակ գտնվող հողամասում, առանց համապատասխան թույլտվության  կատարել է շինարարական աշխատանքներ։

Խոյի համայնքապետարանում 2024 թվականի հարուցված վարչական վարույթի շրջանակներում 2024 սեպտեմբերի 3-ին հրավիրվել է լսում, որի ծանուցումը ստացել է իրավախախտում կատարած անձը, սակայն լուրջ առողխական խնդիրների պատճառով չի կարողացել ներկայանալ վարչական վարույթի լսումների՝ փոխարեն   ներկայացել էնրա ընտանիքի անդամը /եղբոր կինը/ և  հայտնել է, որ շինարարական աշխատանքների հետ կապված բոլոր փաստաթղթերը  ընթացքի մեջ են գտնվում սպասում ենք շենքի տեխնիկական վիճակի վերաբերյալ եզրակացությանը :

Հիմք ընդունելով վերոգրյալը, հաշվի առնելով կատարված իրավախախտման բնույթը, խախտողի անձը, նրա մեղքի աստիճանը, գույքային դրությունը, պատասխանատվությունը մեղմացնող հանգամանքները, որպես մեղմացնող հանգամանք  պատասխանողի անկեղծ զղջումը, իրավախախտման հետևանքները կանխելը, ինչպեսնաևհիմք ընդունելով Խոյի համայնքապետարանի համապատասխան աշխատակիցների կողմից կատարված տարածքի ուսումնասիրության հիման վրա կազմված տեղազննության ակտը՝  Խոյի համայնքապետարանի վարչական իրավախախտման դեպքերով հարուցված վարչական վարույթի շրջանակներում գործերի ուսումնասիրման, նախապատրաստման և հաշվառման աշխատանքների իրականացման անձնակազմի կողմից վարչական գործով ներկայացված բոլոր նյութերը նախապատրաստվել, ուսումնասիրվել են և ներկայացվել են համայնքի ղեկավարին:  

     Վարչական ակտ ընդունելու հիմնավորումը.

Համաձայն «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 26-րդ կետի` համայնքի ղեկավարը, օրենքով նախատեսված դեպքերում և կարգով անձանց ենթարկում է վարչական պատասխանատվության:

Համաձայն «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 42-րդ հոդվածի 1-ին մասի 8-րդ կետի` համայնքի ղեկավարը, որպես սեփական լիազորություն, օրենքով սահմանված կարգով քաղաքաշինության և կոմունալ տնտեսության բնագավառում  կանխարգելում ու կասեցնում է  ինքնակամ  շինարարությունը և  օրենքով  սահմանված կարգով  ապահովում   է   դրանց   հետևանքների   վերացումը:

Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 154-րդ հոդվածի 2-րդ   մասի  համաձայն՝ Սեփականության կամ հողօգտագործման իրավունք ունեցող անձի կողմից այդ հողամասի վրա, ինչպես նաև անհատական բնակելի տներում կամ ստորաբաժանված կամ բազմաբնակարան շենքերում կամ շենքերին կից, օրենքով և այլ իրավական ակտերով սահմանված կարգով այդ նպատակի համար չհատկացված հողամասում կամ առանց թույլտվության կամ թույլտվությամբ սահմանված պայմանների կամ քաղաքաշինական նորմերի ու կանոնների էական խախտումներով շենք, շինություն կամ այլ կառույց կառուցելը կամ վերակառուցելը կամ տեղադրելը կամ առանց թույլտվության շինարարություն կամ տեղադրման թույլտվություն պահանջող շինարարական աշխատանքներ իրականացնելը՝  առաջացնում է տուգանքի նշանակում՝ սահմանված նվազագույն աշխատավարձի հինգհարյուրապատիկից հազարապատիկի չափով:

 

    Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 32-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ տույժ նշանակելիս հաշվի են առնվում կատարված իրավախախտման բնույթը, խախտողի անձը, նրա մեղքի աստիճանը, գույքային դրությունը, պատասխանատվությունը մեղմացնող և ծանրացնող հանգամանքները:

Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 23-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի համաձայն` վարչական իրավախախտումներ կատարելու համար կարող է կիրառվել նախազգուշացումը: Նույն օրենսգրքի 25-րդ հոդվածի համաձայն՝ նախազգուշացումը որպես վարչական տույժի միջոց արվում է գրավոր: Օրենսդրությամբ նախատեսված դեպքերում նախազգուշացումը արձանագրվում է այլ սահմանված եղանակով:

Նույն հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ կարող են նախատեսվել վարչական իրավախախտման համար պատասխանատվությունը մեղմացնող նաև այլ հանգամանքներ: Վարչական իրավախախտման վերաբերյալ գործը լուծող մարմինը (պաշտոնատար անձը) կարող է մեղմացուցիչ համարել նաև այնպիսի հանգամանքներ, որոնք նշված չեն օրենսդրության մեջ:

Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 33-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին և 2-րդ կետերի համաձայն` վարչական իրավախախտման համար պատասխանատվությունը մեղմացնող հանգամանքներ են համարվում`

1) մեղավորի անկեղծ զղջումը.

2) իրավախախտման վնասակար հետևանքները մեղավորի կողմից կանխելը, պատճառած վնասը կամավոր հատուցելը կամ վերացնելը.

 Ելնելով վերոգրյալից, հաշվի առնելով կատարված իրավախախտման բնույթը և ղեկավարվելով Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 23-րդ, 25-րդ, 32-րդ, 33-րդ և 154-րդ հոդվածներով, «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 35-րդ հոդվածի առաջին մասի 26-րդ կետով, 42-րդ հոդվածի 1-ին մասի 8-րդ կետով և  «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 53-րդ, 58-60-րդ հոդվածներով՝

ՈՐՈՇՈՒՄ ԵՄ՝

 

          1. Շուշանիկ Հարությունի Սեդրակյանի  նկատմամբ նշանակել վարչական տույժ` նախազգուշացման ձևով:

  2. Սույն որոշումը կարող է բողոքարկվել «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 70-րդ և ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 73-րդ հոդվածներով նախատեսված կարգով՝ դրա ուժի մեջ մտնելու օրվանից երկամսյա ժամկետում։

  3.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում կողմերին իրազեկելուն հաջորդող օրվանից կամ սույն որոշմամբ ուղղակիորեն շոշափվող անձանց վերաբերյալ տեղեկությունները հայտնի չլինելու դեպքում հրապարակման պահից, azdarar.am-ի միջոցով: 

 

ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                  ԱՐԳԻՇՏԻ ՄԵԽԱԿՅԱՆ

 

2024թ. սեպտեմբերի 10
Խոյ համայնք, գ․ Գեղակերտ