ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐՄԱՎԻՐԻ ՄԱՐԶԻ ԽՈՅ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ
ՀՀ, Արմավիրի մարզ, Խոյ համայնք, գ․Գեղակերտ, Մ․Մաշտոցի 30 060888999, khoy.community@gmail.com
|
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
06 սեպտեմբերի 2024 թվականի N 880-Ա
ԻՆՔՆԱԿԱՄ ԿԱՌՈՒՑԱԾ ՇԻՆՈՒԹՅՈՒՆՆԵՐՆ ՕՐԻՆԱԿԱՆԱՑՆԵԼՈՒ
ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով <<Տեղական ինքնակառավարման մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի առաջին մասի 24-րդ կետով, Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 188-րդ հոդվածով, Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի մայիսի 18-ի N 912-Ն որոշմամբ հաստատված կարգի դրույթներով, <<Անշարժ գույքի հարկով հարկման նպատակով անշարժ գույքի շուկայական արժեքին մոտարկված կադաստրային գնահատման կարգը սահմանելու մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքով, հաշվի առնելով կադաստրի կոմիտեում հաշվառված, չափագրման տվյալների մուտքագրման 20243R7ERK, ծածկագիրը և հիմք ընդունելով Դավիթ Սարգսի Նիկողոսյանի, Հոռոմսիսմ Եգորի Նիկողոսյանի, Սարգիս Դավթի Նիկողոսյանի, Սերոբ Դավթի Նիկողոսյանի և Վարդանուշ Դավիթի Նիկողոսյանի դիմումը՝ իրենց պատկանող Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Խոյ համայնքի Աղավնատուն գյուղի Բարսեղ Ներսիսյան փողոց 2-րդ նրբանցք թիվ 6 բնակելի տուն հասցեում կառուցված ինքնակամ շինությունները օրինականացնելու համար, կառույցը չի հակասում քաղաքաշինական նորմերը և չի առաջացնում սերվիտուտ, չի գտնվում ինժեներատրանսպորտային օբյեկտների օտարման կամ անվտանգության գոտիներում, սեփականության իրավունքի ճանաչումը չի սահմանափակում այլ անձանց իրավունքները, համապատասխանում է համայնքային նշանակության քաղաքաշինական համալիր ծրագրերի նախատեսված գոտիներում գտնվող կառույցների՝ ծրագրի պայմաններին.
ՈՐՈՇՈՒՄ ԵՄ`
1. Օրինականացնել քաղաքացիներ Դավիթ Սարգսի Նիկողոսյանին, Հոռոմսիսմ Եգորի Նիկողոսյանին, Սարգիս Դավթի Նիկողոսյանին, Սերոբ Դավթի Նիկողոսյանին և Վարդանուշ Դավիթի Նիկողոսյանին սեփականության իրավունքով պատկանող Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Խոյ համայնքի Աղավնատուն գյուղի Բարսեղ Ներսիսյան փողոց 2-րդ նրբանցք թիվ 6 բնակելի տուն հասցեում գտնվող /իրավունքի պետական գրանցման վկայականի N 14112014-04-0051 / 04-006-0065-0008 կադաստրային ծածկագրով 0,2532 հա փաստացի օգտագործվող հողամասի վրա կառուցված ընդամենը 94 քմ արտաքին մակերեսով ինքնակամ շինությունները, / 93 քմ մակերեսով բնակելի տուն, կառուցված՝ 2018թ., 1 քմ մակերեսով պարիսպ, կառուցված՝ 2018թ․, առկա է նաև ինքնակամ բացված 2 պատուհան/։
2. Ինքնակամ կառույցների օրիկանացման համար սահմանված վճարը կազմում է 116064 /մեկ հարյուր տասնվեց հազար վաթսունչորս/ ՀՀ դրամ։
3. Որոշման ընդունման օրվանից օրինականացման համար սահմանված վճարը Դավիթ Սարգսի Նիկողոսյանը /անձնագիր՝ AR0467145, տրված 27.09.2017թ, 057–ի կողմից, Հոռոմսիսմ Եգորի Նիկողոսյանը /անձնագիր՝ AS0650531, տրված 13․06.2019թ, 057–ի կողմից/, Սարգիս Դավթի Նիկողոսյանը /ID՝ 010568418, տրված 17․08.2018թ, 057–ի կողմից/, Սերոբ Դավթի Նիկողոսյանը /ID՝ 010491827, տրված 23․07.2019թ, 057–ի կողմից/ և Վարդանուշ Դավիթի Նիկողոսյանը /ID՝ 013948724, տրված 20.01.2022թ., 057–ի կողմից/պետք է 60-օրյա ժամկետում վճարի Արմավիրի մարզի Խոյ համայնքի վարչական եկամուտների 900325188150 հաշվեհամարին՝ 116064 /մեկ հարյուր տասնվեց հազար վաթսունչորս/ ՀՀ դրամ, չվճարելու դեպքում որոշումը համարել ուժը կորցրած:
4.Սույն որոշումից բխող գույքային իրավունքները ենթակա են գրանցման Հայաստանի Հանրապետության կադաստրի կոմիտեի կողմից:
5.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման պահից:
ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝ ԱՐԳԻՇՏԻ ՄԵԽԱԿՅԱՆ
2024թ. սեպտեմբերի 06
Խոյ համայնք, գ․ Գեղակերտ