24.09.24
ՏՆՏԵՍԱԿԱՆ ԿԱՅՈՒՆՈՒԹՅԱՆ ԾՐԱԳՐԻՆ ԾԱՆՈԹԱՑՄԱՆ ՀԱՆԴԻՊՈՒՄ
|
Օգոստոսի 27-ին, երեքշաբթի, ժամը 10:30-ին, Խոյ համայնքի Գեղակերտ գյուղի համայնքապետարանի սրահում տեղի կունենա Վարդանանց Ասպետներ կազմակերպության Տնտեսական կայունության ծրագրին ծանոթացման հանդիպում:Այս ծրագիրը նախատեսված է արդեն գործող կամ սկսնակ, ընտանեկան կամ փոքր բիզնեսների համար: Ծրագրի շրջանակներում նախատեսվում է տրամադրել մինչև 3000 ԱՄՆ դոլարի աջակցություն բիզնեսների համար սարքավորումներ և գործիքներ ձեռք բերելու նպատակով: Դիմողները պետք է կրթություն, ուսուցում կամ փորձառություն ունենան իրենց ներկայացրած նախաձեռնության ոլորտում:Դիմողները պետք է իրենց ներդրումն ունենան ներկայացվող նախաձեռնության մեջ: Դա կարող է լինել ֆինանսական (հատկապես եթե դիմողի նախաձեռնության բյուջեն գերազանցում ...
Մանրամասն |
|
04.09.24
ԽՈՅ ՀԱՄԱՅՆՔԻ ՍԵՓԱԿԱՆ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ԱՃԸ
|
2024 թվականի հունվար-օգոստոս ամիսներին Խոյ համայնքի սեփական եկամուտները փաստացի կազմել են 309.619.800 ՀՀ դրամ, որն ավել է նախորդ տարվա նույն ժամանակահատվածից 68.244.100 ՀՀ դրամով կամ 28,2%-ով։
|
|
02.09.24
ԽՈՅ ՀԱՄՅՆՔԻ ԱՅԳԵՇԱՏ ԲՆԱԿԱՎԱՅՐԻ ՄԱՆԿԱՊԱՐՏԵԶԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԲԱՑՄԱՆ ԱՐԱՐՈՂՈՒԹՅՈՒՆԸ
|
Ուսումնական տարվա մեկնարկը խորհրդանշական էր Այգեշատ բնակավայրի համար, որտեղ տեղի ունեցավ մանկապարտեզի պաշտոնական բացման արարողությունը։ Արարողությանը ներկա էին ՀՀ Արմավիրի մարզպետ Դավիթ Խուդաթյանը, Խոյ համայնքի ղեկավար Արգիշտի Մեխակյանը, համայնքապետարանի և մանկապարտեզի աշխատակազմը, ծնողներ։ Հիշեցնենք, որ Այգեշատի մանկապարտեզը վերանորոգվել է սուբվենցիոն ծրագրի ծրջանակներում, որի ընդհանուր արժեքը կազմել է՝ 51,202.224/հիսունմեկ միլիոն երկու հարյուր երկու հազար երկու հարյուր քսանչորս դրամ/, որից համայնքի մասնաբաժինը կազմում է 15,360.667/30 %/, իսկ կառավարության մասնաբաժինը ՝ 35,841.557/70%/: Մանկապարտեզի գույքը ձեռք է բերվել համայնքի միջոցներով, որի արժեքը կազմել է 10.758.050 դրամ։ Մանկապարտեզը ...
Մանրամասն |
|
01.09.24
ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՏԱՐՎԱ ՄԵԿՆԱՐԿԸ ԽՈՅ ՀԱՄԱՅՆՔՈՒՄ
|
Խոյ համայնքի դպրոցներում մեկնարկեց նոր ուսումնական տարին։ Նոր հույսեր ու սպասումներ, տոնական տրամադրություն՝ համեմված հուզմունքով ու գունագեղ փուչիկներով: Խոյի համայնքապետարանը 15 դպրոցների շուրջ 355 առաջին դասարանցիների համար անակնկալ է պատրաստել՝ նվիրելով անհրաժեշտ գրենական պիտույքներով լի պայուսակներ: Խոյի համայնքապետարանը իր ջերմ շնորհավորանքներն է հղում բոլոր դպրոցականներին, ուսանողներին, ուսուցիչներին և կրթության ոլորտի ներկայացուցիչներին՝ մաղթելով խաղաղ ու բեղմնավոր ուսումնական տարի:
|
|
01.09.24
ԽՈՅ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ ԱՐԳԻՇՏԻ ՄԵԽԱԿՅԱՆԻ ՇՆՈՐՀԱՎՈՐԱԿԱՆ ՈՒՂԵՐՁԸ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 1-Ի՝ ԳԻՏՈՒԹՅԱՆ ԵՎ ԴՊՐՈՒԹՅԱՆ ՕՐՎԱ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ
|
Հարգելի աշակերտներ, ուսուցիչներ և ծնողներ, սիրով շնորհավորում եմ գիտելիքի և դպրության, ինչպես նաև նոր ուսումնական տարվա մեկնարկի կապակցությամբ: Սեպտեմբերի մեկը՝ Գիտելիքի օրը, տոն է բոլորի համար, որը լցված է ուրախ հիշողություններով ու սպասումներով։ Հարգելի՛ ուսուցիչներ, յուրաքանչյուր տարի այս օրն ազդարարվում է ձեր աշխատանքի նոր փուլը՝ հասուն աշակերտներին հանդիպելու բերկրանքը և երեխաների առաջ գիտելիքի հրաշալի աշխարհը կրկին ու կրկին բացելու երջանիկ հնարավորությունը: Թող նոր ուսումնական տարում ձեր փոխանցած գիտելիքներն ու հմտությունները դառնան մեկնարկային հիմք Խոյ համայնքի նոր սերնդի համար: Սիրելի՛ դպրոցականներ և ուսանողներ, եղեք համառ, ստեղծագործող և նախաձեռնող գալիք ուսումնական տարում: ...
Մանրամասն |
|
28.08.24
ՄԱՍՆԱԿՑԱՅԻՆ ԲՅՈՒՋԵՏԱՎՈՐՄԱՆ ՔՎԵԱՐԿՈՒԹՅԱՆ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐ
|
Հարգելի քաղաքացիներ, տեղեկացնում ենք, որ Խոյ համայնքում իրականացվող մասնակցային բյուջետավորման գործընթացի ծրագրային առաջարկների քվեարկության արդյունքների ամփոփումն արդեն իրականացվել է և հաղթող ծրագրային առաջարկն է բացօթյա մարզահրապարակի կառուցումը։ Ծրագրի հեղինակն է Խոյ համայնքի Դողս բնակավայրի բնակիչ Եղիշե Արսենյանը։ Ծրագրի իրականացման համար Խոյ համայնքի բյուջեից կտրամադրվի 3 000 000 ՀՀ դրամ։
|
|
1 2 3 4 5 6 7 8 9 10 ... |