Այսօր: Հինգշաբթի, 27 Մարտի 2025թ.
Խոյի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 117
ՀՀ ԱՐՄԱՎԻՐԻ ՄԱՐԶԻ ԽՈՅ ՀԱՄԱՅՆՔ
ԻՐԱԴԱՐՁՈՒԹՅՈՒՆՆԵՐ
ՀԱՐՑՈՒՄ

ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
26.03.25 ՏԵՂԵԿԱՑՈՒՄ
 Խոյ համայնքի հարգելի քաղաքացիներ, տեղեկացնում ենք, որ «Իրավաբանական անձանց պետական գրանցման, իրավաբանական անձնաց առանձնացված ստորաբաժանումների, հիմնարկների և անհատ ձեռնարկատերերի պետական հաշվառման մասին» օրենքի 60.3-րդ հոդվածի 5-րդ մասի պահանջի համաձայն՝ ՀՀ տարածքում գրանցված իրավաբանական անձինք՝ մինչև յուրաքանչյուր տարվա փետրվարի 20-ը պարտավոր են ՀՀ արդարադատության նախարարության իրավաբանական անձանց պետական ռեգիստրի գործակալություն ներկայացնել իրական շահառուների վերաբերյալ տեղեկություններ: Իրական շահառուների վերաբերյալ հայտարարագիրը ներկայացվում է  https://bo.e-register.am/ էլեկտրոնային կայքի միջոցով։  Խնդրում եմ ընդունել ի գիտություն, որ իրական շահառուների ... Մանրամասն
21.03.25 ՊՈԵԶԻԱՅԻ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՕՐԸ ԽՈՅ ՀԱՄԱՅՆՔՈՒՄ
Խոյ համայնքի Արագած բնակավայրի Մեխակ Մեխակյանի անվան միջնակարգ դպրոցի հանդիսությունների դահլիճում նշվեց պոեզիայի միջազգային օրը, որը վառ կերպով մատուցվեց միջոցառման միջոցով, նվիրված մեծ հայ բանաստեղծ Վահան Տերյանի 140-ամյակին։ Միջոցառումն անցկացվեց պանելային քննարկման ձևաչափով, որտեղ բանախոսները համախմբեցին իրենց գիտելիքները և բացահայտեցին Տերյանի բանաստեղծական աշխարհի նրբությունները։ Վերլուծվեց Տերյանի հեղինակության կարևորությունը հայ գրականության մեջ, անդրադարձ կատարվեց նրա դերին և ազդեցությանն այն ժամանակաշրջանում, երբ ստեղծագործել է գրողը՝ մինչև մեր օրեր։ Բանախոսների շարքում էին Հռիփսիմե Ավետիսյանը՝ բանաստեղծուհի, մանկավարժ և հաղորդավար, Գոռ Հարությունյանը՝ ժամանակակից գրող, Գեղակերտի ... Մանրամասն
19.03.25 ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ԵՎ ԿՐԹՈՒԹՅԱՆ ԳԾՈՎ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ԾԱԽՍԵՐԻ ՓՈԽՀԱՏՈՒՑՈՒՄ

Խոյ համայնքի հարգելի քաղաքացիներ, Հայաստանի Հանրապետության ռեզիդենտ Հայաստանի Հանրապետության քաղաքացիները եկամուտների տարեկան հայտարարագիր ներկայացնելու և եկամտային հարկ ունենալու դեպքում հաշվետու տարվա ընթացքում առողջապահության և/կամ կրթության գծով իրենց կողմից կատարված սոցիալական ծախսերի դիմաց կարող են օգտվել փոխհատուցման հնարավորությունից: Ուստի ելնելով վերոգրյալից ձեզ է ներկայացվում սոցիալական ծախսերի փոխհատուցումից օգտվելու ընթացակարգը և քայլերի հաջորդականությունը: Հավելըալ տեղեկատվությանը կարող եք ծանոթանալ՝ ԱՅՍՏԵՂ ։

18.03.25 ՍՊԱՍՎԱԾ ԵՎ ՈՒՐԱԽԱԼԻ ԼՈՒՐ՝ ՍԿՍՎԵԼ ԵՆ ԾԱՂԿՈՒՆՔ ԲՆԱԿԱՎԱՅՐԻ ՄԱՆԿԱՊԱՐՏԵԶԻ ԿԱՌՈՒՑՄԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԸ
Խոյ համայնքի Ծաղկունք բնակավայրում պաշտոնապես մեկնարկել են նոր մանկապարտեզի շինարարական աշխատանքները: ՀՀ կառավարության ծրագրով, Ծաղկունք բնակավայրը պետք է ունենա ժամանակակից մանկապարտեզ, որը կհամապատասխանի ամենաբարձր չափանիշներին: Մանկապարտեզը կընձեռի երեխաներին հարմարավետ ու անվտանգ միջավայր՝ ապահովելով նրանց լիարժեք զարգացման համար անհրաժեշտ պայմաններ: Նոր մանկապարտեզը կունենա՝588,1 քմ մակերես, որը կնպաստի լայն տարածքի ու բացարձակ հարմարավետության ստեղծմանը,4 խումբ՝ նախատեսված 100 երեխայի համար, ինչը հնարավորություն կընձեռի մեծ թվով փոքրիկների կրթություն ստանալ,ընդարձակ և բարեկարգ բակային հատված՝ հագեցած խաղահրապարակով և զրուցարաններով, որտեղ երեխաները կկարողանան ուրախ խաղալ, ... Մանրամասն
18.03.25 ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ ԵՊՀ ՇՐՋԱՆԱՎԱՐՏՆԵՐԻՆ
Ուրախությամբ տեղեկացնում ենք, որ Երևանի պետական համալսարանը շարունակում է շրջանավարտների համայնքի զարգացման ծրագիրը, որի կարևոր բաղադրիչներից մեկը շրջանավարտների տվյալների բազայի ստեղծումն է։ Քանի որ ԵՊՀ շրջանավարտ եք, ուստի բուհը կարևորում է Ձեզ հետ մշտական կապի ապահովումը։ Այդ նպատակով (եթե դեռ չեք գրանցվել) խնդրում ենք այս հղումով այցելել ԵՊՀ կայք և լրացնել Շրջանավարտների ցանցին անդամակցելու հայտը։  Ընթացիկ՝ 2024-2025 ուստարվա ընթացքում նախատեսվում են մի շարք կարևոր միջոցառումներ ու նախաձեռնություններ՝ ակնկալելով նաև Ձեր մասնակցությունը։ 2025-ի մայիսին նախատեսվում է ԵՊՀ շրջանավարտների առաջին ֆորումը։ Շրջանավարտների բազայում ամփոփված տվյալներն օգտագործվելու են բացառապես ներհամայնքային ... Մանրամասն
17.03.25 ԽՈՅ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՂԱՎՆԱՏՈՒՆ ԲՆԱԿԱՎԱՅՐԻ Ղ․ ԱԲԳԱՐՅԱՆԻ ԱՆՎԱՆ ՄԻՋՆԱԿԱՐԳ ԴՊՐՈՑՈՒՄ ԲԱՑՎԵՑ «ԱՐՄԱԹ» ՃԱՐՏԱՐԱԳԻՏԱԿԱՆ ԱՇԽԱՏԱՆՈՑ
ՀՀ Արմավիրի մարզպետի աշխատակազմի, «ԱՐՄՍՎԻՍԲԱՆԿ» փակ բաժնետիրական ընկերության և «Առաջատար տեխնոլոգիաների ձեռնարկությունների միություն» հասարակական կազմակերպության միջև ստորագրված հուշագրի շրջանակներում Խոյ համայնքի Աղավնատուն բնակավայրի Ղ․ Աբգարյանի անվան միջնակարգ դպրոցում բացվեց «Արմաթ» ճարտարագիտական աշխատանոցը։ Նախաձեռնության նպատակն է նոր հնարավորություն ստեղծել դպրոցականների համար՝ ծանոթանալու և զբաղվելու ժամանակակից տեխնոլոգիաներին, որոնք կօգնեն զարգացնել գիտելիքները և հմտությունները ինժեներական ոլորտում։ Ճարտարագիտական աշխատանոցը կդառնա աշակերտների համար մի մեծ հնարավորություն, որտեղ նրանք ձեռք կբերեն գործնական հմտություններ՝ կատարելով իրենց ... Մանրամասն
1 2 3 4 5 6 7 8 9 10 ...


Բոլորը
Ավագանու նիստ
Խոյ համայնքի 2025թ-ի թիվ 2 ավագանու նիստ
ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ, Արմավիրի մարզ, Խոյ համայնք, գ․Գեղակերտ, Մ․Մաշտոցի 30
060888999
khoy.community@gmail.com
Պաշտոնական էլ. փոստ` 53004214@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2025 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԽՈՅԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 211
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner